Նառատոֆիլիա: Շեղումը բավականին հազվագյուտ է: Նառատոֆիլները սեռական հաճույք են ստանում հայհոյանքներից և ոչ ցենզուրային արտահայտություններից:
Մեխանոֆիլիա: Մեխանոֆիլները առանձնակի հակում ունեն մեքենաների և ընդհանրապես տրանսպորտի հանդեպ: Բժիշկների կողմից արձանագրված են փաստեր, երբ տղամարդը սիրահարվում է իր մոտոցիկլին կամ սեռական հաճույք է ստանում սպորտային մեքենա վարելուց:
Պոդոֆիլիա (չշփոթել պեդոֆիլիայի հետ): Սա սեռական հակում է ոտքերի նկատմամբ, որը զանգվածային մշակույթում ստացել է ֆուտ-ֆետիշ անվանումը: Հայտնի պոդոֆիլներ են Ռիկի Մարտինը և Էնրիկե Իգլեսիասը, սակայն, թերևս, ժամանակակակից ամենահայտնի ֆուտ-ֆետիշիստը ռեժիսոր Քվենտին Տարանտինոն է, որի յուրաքանչյուր ֆիլմում խոշոր պլանով ցույց են տրվում գեղեցիկ կանացի ոտքերը:
Լակտոֆիլիա: Հակում մայրական կաթի և կերակրող մայրերի հանդեպ: Որոշ իսլամական երկրներում օրենքը խստորեն պատժում է լակտոֆիլներին:
Դենդրոֆիլիա: Սեր ծառերի նկատմամբ: Ծառերի հետ նույնպես հնարավոր է սեռական հարաբերություն, ընդ որում ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց դեպքում:
Պիրոֆիլիա: Պիրոֆիլիան հազվագյուտ շեղում է, երբ մարդը սեռական հաճույք է ստանում՝ նայելով կրակին: Հայտնի է ընդամենը մի քանի դեպք:
Պիկտոֆիլիա: Պարզվում է, որ ցանկացած ինտերնետ պոռնոգրաֆիայի համար գոյություն ունի գիտական անվանում՝ պիկտոֆիլիա: Այդ մարդկանց (որպես կանոն տղամարդիկ են) առավել հաճելի է հետաքրքիր նկար ներբեռնել, քան թե ծանոթանալ աղջկա հետ: Պիկտոֆիլիան անվնաս է մարդու և հասարակության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել