Tert.am-ը գրում է․

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր՝ ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում հայտարարեց, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու որոշումը պայմանավորված էր տնտեսական զարգացման նոր հնարավորություններով։ Նա նաև նշել է, որ Հայաստանում իշխանափոխության վերաբերյալ բոլոր տվայտանքներն ընդամենը փոթորիկ են մեկ բաժակ ջրում։

ԱԺ փոխնախագահի ելույթը ներկայացնում ենք ստորև.

«Հոկտեմբեր ամիսը հագեցած էր թե՛ արտաքին քաղաքական, թե՛ ներքաղաքական իրադարձություններով: Հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրվեց Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Նման որոշումը պայմանավորված էր տնտեսական զարգացման նոր հնարավորություններով, որոնք լայնորեն բացվում են Հայաստանի առջեւ: Ավելին՝ այն նոր հեռանկարներ է բացում նաեւ օտարերկրյա ներդրողների համար, որոնք Հայաստանի տնտեսական տարածքով կարող են ավելի դյուրացված կարգով դուրս գալ ԵՏՄ միասնական շուկա: Հարկ է նշել, որ Հայաստանը նաեւ պատրաստ է շարունակելու երկխոսությունը Եվրամիության անդամ երկրների հետ բոլոր հնարավոր ուղղություններով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել