Ոչ այնքան  վաղ անցյալում տպիչները շատ համեստ հնարավորություններ ունեին, սակայն մի քանի տարին բավական եղավ, որպեսզի դրանք վերածվեին բազմաֆունկցիոնալ սարքերի, որոնց միջոցով հնարավոր է անգամ փոխադրամիջոց ստեղծել։ Այս հոդվածում ներկայացված են  իրական փոխադրամիջոցներ, որոնք ստեղծվել են եռաչափ տպիչների միջոցով։

Транспортные средства, напечатанные на трехмерном принтере

1. «Cavity» սքեյթբորդ

Cavity – напечатанный на 3D-принтере скейтборд
Ստանդարտ ժամանակակից սքեյթբորդների հիմքը 7 շերտանի փայտե տախտակն է, որը կցվում է անիվներին։ Այս փոխադրամիջոցի որակը մեծապես կախված է ճնշման մակարդակից ու շերտերի սոսնձումից։ Սակայն կալիֆորնիական համալսարանի ուսանողները «Cavity Boards» ընկերության հետ համատեղ այսպիսի տախտակների ստեղծման նոր տեխնոլոգիա մշակեցին։ Նրանք սկսեցին տպագրել դրանք եռաչափ տպիչների միջոցով։

Cavity – напечатанный на 3D-принтере скейтборд
«Cavity» կոչվող սքեյթբորդը առաջին նմանատիպ սպորտային հայտնագործությունն է։  Այն տպել են լազերային մշակման ենթարկված նեյլոնի միջոցով։ Այս տախտակի առաջին փորձարկումները պրոֆեսիոնալ սքեյթբորդիստների կողմից ցույց են տվել, որ այն նույնքան հարմարավետ է, որքան հեղինակավոր ընկերությունների ամենաթանկարժեք սքեյթբորդները։

2. «3DP-F1» հեծանիվ

 3DP-F1 – напечатанный на 3D-принтере велосипед
2014 թ. ապրիլին «Flying Machine» ավստրալիական ընկերությունը եռաչափ տպիչով տպագրեց այսօրինակ առաջին տպագրիչներից մեկը։ 3DP-F1 հեծանիվը կազմված է հսկայական խողովակներից, որոնք տպագրված են թվային մոդելավորող 3D սարքի օգնությամբ։

3DP-F1 – напечатанный на 3D-принтере велосипед

3DP-F1 հեծանիվն ստեղծվել է «Flying Machine» ընկերության տնօրենի առաջադրած պարամետրերի համաձայն։ Այս կերպ փորձել են ցուց տալ, որ ապագայում մարդիկ կկարողանան եռաչափ տպիչների օգնությամբ ստեղծել ամենատարբեր չափերի փոխադրամիջոցներ։ Ընդ որում, դրանց գինը շատ չի տարբերվի հասարակ փոխադրամիջոցների գնից։   

3. «Energica Ego» էլեկտրական մոտոցիկլետ

Energica Ego – первый в мире электрический мотоцикл, напечатанный на 3D-принтере
«Energica Ego»-ն աշխարհի առաջին էլեկտրական մոտոցիկլետն է, որն ստեղծվել է եռաչափ տպիչի օգնությամբ։ Անշուշտ, այս մոտոցիկլետի բոլոր դետալները չէ, որ եռաչափ տպիչով են ստեղծվել։ Երբ հարցը վերաբերում է բարձր տեխնոլոգիաներին, ավելի լավ է հույսը դնել ավանդական, ոչ թե փորձարարական տեխնոլոգիաների վրա։

Energica Ego – первый в мире электрический мотоцикл, напечатанный на 3D-принтере

«Energica Ego»-ի արագությունը կարող է հասնել մինչև 240 կմ/ժամի։ Ընդ որում, նորարական լազերային տեխնոլոգիայով ստեղծված դետալները բավականին ամուր են ու դիմանում են ջերմաստիճանի ու խոնավության փոփոխություններին։

4. «Vagina Kayak» նավակ

Vagina Kayak – напечатанная на 3D-принтера лодка
«Vagina Kayak»-ը ողջ աշխարհի ամենաարտասովոր փոխադրամիջոցներից է։ Այս փոքրիկ սպորտային նավակի մտահղացման հեղինակը ճապոնացի հայտնի նկարչուհի Մեգումի Իգարաշին է։ Նրա մտահղացումը հնարավոր եղավ կյանքի կոչել ֆոնդհայթայթման կայքերից մեկի միջոցով հավաքված գումարով։ Այս բայդարկան արտասովոր է, քանի որ այն իր կառուցվածքով հիշեցնում է ճապոնացի նկարչուհու սեռական օրգանի արտաքին տեսքը։ Նկարչուհին լուսանկարել է սեփական սեռական օրգանը, լուսանկարի հիման վրա ստեղծել այդ օրգանի եռաչափ մոդելը, ապա մի քանի օրվա ընթացքում 3D տպիչով տպագրել է այս տարօրինակ կառուցվածքով նավակը։

Vagina Kayak – напечатанная на 3D-принтера лодка
Իր այս նախագծի շնորհիվ Մեգումի Իգարաշին ցանկանում էր կոտրել Ճապոնիայում այդ օրգանի շուրջ տիրող լռությունը։ Տվյալ կանացի օրգանն ընդունված չէ հիշատակել հանրային քննարկումներում կամ մամուլում։ Այդ իսկ պատճառով դրա մասին տեղեկատվությունն անմատչելի է հասարակության լայն զանգվածներին։

5. «Urbee Hybrid»  ավտոմեքենա

Urbee Hybrid – напечатанный на 3D-принтере автомобиль
Եռաչափ տպիչով առաջին ավտոմեքենան ստեղծվել է 2010 թ.-ին։ Այն ժամանակ համապատասպան տեխնոլոգիաները նոր-նոր էին սկսել զարգանալ։ Թերևս հենց այդ պատճառով էլ «Urbee Hybrid» ավտոմեքենայի թողարկումը եռաչափ տպագրության ոլորտում սենսացիա առաջացրեց։

Urbee Hybrid – напечатанный на 3D-принтере автомобиль

«Urbee Hybrid»-ը երկտեղանի հիբրիդային մեքենա է, որի թափքը գրեթե ամբողջությամբ եռաչափ տպիչով է ստեղծվել։ Ավտոմեքենայի ներքին այրման շարժիչն ավանդական եղանակով է ստեղծվել։ «Urbee Hybrid»-ի առավելագույն արագությունը կազմում է 112 կմ/ժամ։

6. «Sulsa» ինքնաթիռ  

Sulsa – первый в мире самолет, напечатанный на 3D-принтере
Ցավոք, աշխարհում դեռևս գոյություն չունեն եռաչափ տպիչի օգնությամբ ստեղծված լիարժեք ինքնաթիռներ։ Այս նորարարական եղանակով ստեղծվել են լոկ փորձարարական անօդաչու օդանավեր։ Եռաչափ տպիչով ստեղծված առաջին անօդաչու օդանավը 2011 թ.-ին թողարկված «Sulsa»-ն է։

Sulsa – первый в мире самолет, напечатанный на 3D-принтере

Տպիչի օգնությամբ տպագրվել է միայն «Sulsa»-ի թափքը, իսկ շարժիչն ավելացվել է ավելի ուշ։ Թեպետ այս փոխադրամիջոցն իր չափերով ու գործառույթներով շատ հեռու է իսկական ինքնաթիռներից, այն 3D-տպիչով ստեղծված առաջին փոխադրամիջոցն է, որն օդ է բարձրացել։ Առավելագույն արագության դեպքում (145 կմ/ժամ) «Sulsa» ինքնաթիռի մարտկոցների լիցքավորումը բավականացնում է 30 րոպե թռիչքի համար։ Այս ինքնաթիռի թևերի բացվածքը կազմում է 2 մետր։

7. Եռաչափ տպիչով ստեղծված առաջին հրթիռը

Первая в мире ракета, напечатанная на 3D-принтере
Արդեն մի քանի տարի է, ինչ «NASA»-ն եռաչափ տպիչով տպագրում է հրթիռների ու տիեզերական սարքավորումների առանձին դետալներ, սակայն դեռ վաղ է խոսել եռաչափ տպիչով ստեղծված լիարժեք տիեզերանավերի մասին։ Բրիտանացի գիտնականների և ինժեներների թիմը եռաչափ տպիչի օգնությամբ կարողացել է ստեղծել մանրակերտ տիեզերական հրթիռ։

Первая в мире ракета, напечатанная на 3D-принтере

Ակնկալվում է, որ այս հրթիռը տիեզերք կարձակվի 2014 թ.-ի վերջին։ Սկզբում այն մոտ 20 կմ բարձրացվելու է աերոստատի օգնությամբ, ապա ինքնուրույն  թռիչք է կատարելու։ Որոշ ժամանակ անց դրա արագությունը հասնելու է 1600 կմ/ժամի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել