ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի համաձայն՝ մաքսատուրքի արտոնություններ են նախատեսված Դիլիջանի միջազգային դպրոցի համար ներկրվող ապրանքների համար: Այն ապրանքները, որոնք անհրաժեշտ են այդ ծրագիրն ավարտին հասցնելու համար, ազատվելու են սահմանի վրա գանձվող մաքսատուրքից: Բացառություն են կազմելու միայն այդ ծրագրի շրջանակներում ներկրվող ավտոմեքենաները, հեծանիվները, ջրային եւ օդային տրանսպորտի միջոցները: Նշված ապրանքները մաքսազերծվելու են ընդհանուր կարգով՝ բարձր մաքսատուրքերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել