«Ասում են, թե այս օրերին ԲՀԿ-ն ոտքի է հանել իր բոլոր «պահեստային» ուժերին, այլ խոսքով՝ իրենցից սնուցվող քաղաքական ուժերին, միավորումներին, մարդ-կուսակցություններին, որպեսզի հայտնի ֆիլմի հանգույն հայտարարեն, թե «наш царь самый лучший царь»:

Ու վերջինններս էլ իրենց գործը հրաշալիորեն իրականացնում են, գովում են «ցարին», նրա արժանիքները ներկայացնում և փաստում նրա հզոր գործոնը մեկնարկած շարժման մեջ:

Հետաքրքիր է, որ նրանց նաև «ապսպրել են», որ մշտապես հայտարարեն, թե այս ամեն առանցքը ԲՀԿ-ն է, իսկ շարժման առաջնորդ կարող է  «կարգվել» միայն Գագիկ Ծառուկյանը:

Այս հարցում, թերևս, մտածելու առիթ պետք է ունենան հարթակի մյուս լիդերները»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել