Ժամանակ առ ժամանակ տարբեր նամակներ եմ ստանում դպրոցներում իրականացվող դրամահավաքների մասին, դրանք հիմանակնում լինում են անանուն, կամ դիմողը չի ցանկանում, որպեսզի իր անունը հրապարակվի, ինչը խիստ դժվար է դարձնում ենթադրյալ դրամահավաքության դեպքը քննելը: Այս մասով կուզեի, որպեսզի մեկ անգամ ևս հիշենք հետևյալը.
Հանրակրթական ուսումնական հաստատություններում հավաքվում են միայն 5-12-րդ դասարանների դասագրքերի վարձավճարները, որոնց վճարի չափը հաստատվում է ԿԳ նախարարի հրամանով և, ըստ կարգի, հրամանը պետք է փակցվի դպրոցնում` ծնողների համար տեսանելի տեղում: 
Ինչ վերաբերում է տետրերի վաճառքին, ապա ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորվել են կիսամյակային և ստուգողական գրավոր աշխատանքների տետրեր` ուսումնական գործընթացը բարելավելու և ոչ թե դպրոցներում դրանք վաճառելու համար: Տետրեր կարելի է ձեռք բերել միմիայն ծնողների համաձայնությամբ` գրախանութներից:
Դպրոցը բարեկարգելու, վերանորոգելու համար հաճախ զգացվում է համայնքի, ծնողների հոգածության կարիքը, սակայն այս դեպքում ևս այն պետք է կատարվի միմիայն ծնողների նախաձեռնությամբ և համաձայնությամբ: Եթե նունիսկ ծնողական խորհրդով ընդունված և կոնկրետ նպատակի համար գումար է հավաքվում, ապա այն չի կարող լինել պարտադիր, այսինքն աշակերտը (ծնողը) կախված իր ցանկությունից կարող է չմասնակցել ծնողական խորհրդով հաստատված դրամահավաքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել