Շների մասին չեք մտածում, "ՋՀԱՆԴԱՄԸ" մտածեք, բա ձեր քաղաքի բնակիչների առողջության, ձեր սեփական քաղաքի երեխաների հոգեբանության ու նման բաների մասին խի՞ չեք մտածում։ Դրանք էլ հո շուն չե՞ն։ 
ԱՄՈԹ ԴԻԼԻՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆԻՆ, քանի որ Դիլիջանի հենց անմիջապես կենտրոնով անցնելուց ուղղակի կարաս հանդիպես նման տեսարանի...
Միշտ լսել եմ, որ էնտեղ ոստիկանները ուղղակի քաղաքի կենտրոնում, հենց մարդկանց աչքի առաջ կարան ուղղակի հանեն ու կրակեն անցնող կենդանու վրա... անգամ եթե վզկապ կա: Եթե հարցնում ես "ինչի՞ էս շանս կրակել", լկտիաբար պատասխանում են "հայաթումդ կապած պահի, չկրակենք": 
Սա է իսկական Դիլիջանի դեմքը, ոչ թե Միջազգային Դպրոցը, Դիլիջան Ռեզորթը կամ Համաշխարհային Բանկը... 
Դիլիջանի դեմքը այ էսպես փողոցի մեջտեղում կրակած ու աղբամանը նետած կենդանիներն են, սրա-նրա դաչաների համար կտրված ու անընդհատ կտվող անտառներն են: 
Նման բաներ տեսնելիս ամանչում եմ, որ էդ չքնաղագույն քաղաքում եմ ծնվել, որ նման քաղաքը նման անմարդկային էակների ձեռքում ա հայտնվել:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել