Սահմանադրական բարեփոխումների շուրջ Սերժ Սարգսյանն իր դիրքորոշումը հետաձգել է ոչ թե այն պատճառով, որ վախեցել է հոկտեմբերի 10-ի հանրահավաքից , ինչպես նշում են մեր՝ <<մտքի գիգանտ>>, իբր, ընդդիմադիրներից ոմանք, այլ այն պատճառով, որ շուտով մեկնարկելու են Եվրոպայի հետ բանակցությունները՝ հարաբերությունների հետագա ձևաչափի որոշման շուրջ; Սրանք շատ կարևոր բանակցություններ են, որոնք թույլ կտան Հայաստանին պահպանել մանևրելու որոշակի հնարավորություն և չընկղմվել ԵՏՄ-ի ռեգրեսիվ ճահիճը: Եվ քանի որ մեր իշխանություններն այլևս շատ բան չունեն առաջարկելու եվրոպացիներին եվրասիականացվելուց հետո , հետևաբար մնում են քաղաքական փոքր զիջումները: Բանն այն է , որ եվրոպացիներն ամեն կերպ խրախուսում են կառավարման պառլամենտական համակարգը , հետևաբար նախագահը ընթացք չի տալու սահմանդրական բարեփոխումներին մինչև եվրոպացիների հետ բանակցությունների ավարտը: Բանակցությունների արդյուքներից էլ կախված է սահմանադրական բարեփոխումների ճակատագիրը: Ես համոզված եմ սրանում , որովհետև կա նախադեպ՝ Վրաստանը: Հիշեք , թե ինչ արագությամբ վրացիներն անցան կառավարման պառլամենտական համակարգին հենց եվրոպայի և ԱՄՆ -ի հորդորով: Ի դեպ, իմ խորին համոզմամբ, այդ հանրահավաքները շատ ներդաշնակ են իշխանական ծրագրերի հետ և անհրաժեշտ հակազդեցություն են ստեղծում ԵՏՄ-ի անդամակցության շրջանակում և կստեղծեն Եվրոպայի հետ բանակցություններին ընդառաջ: Եվ եթե իմ վերլուծությունը ճիշտ է , ապա հոկտեմբերի 24-ի հանրահավաքում բոցաշունչ քննադատական ելույթները հիմնականում ուղղված են լինելու հենց սահմանադրական բարեփոխումների դեմ:

P.S

Ես կողմ եմ պառլամենտական համակարգին և այն հիստերիան, թե սա արվում է իշխանությունների վերարտադրման համար, պարզապես քաղաքական սպեկուլյացիայի ժանրից է: Ես ավելի լուրջ հակափաստարկ ունեմ. ինչ է՝ մինչև հիմա չեն վերարտադրվել; Վերարտադրման ռեսուրս ունեցողները կառավարման բոլոր քաղաքական համակարգերի դեպքում էլ վերարտադրվելու են , բայց մի բան հստակ է՝ կառավարման պառլամենտական համակարգն ավելի առադեմ է և կարագացնի մեր Էվոլյուցիոն զարգացման ընթացքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել