Եվրոպական ֆուտբոլային առաջատար առաջնություներում ավարտվել են հերթական տուրի հանդիպումները:Անգլիայի առաջնության 8-րդ տուրը կավարտվի արդեն այսօր՝«Վեսթ Բրոմվիչ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումով: Հաղթանակի դեպքում մանչեսթերցիները կտեղափոխվեն չորրորդ հորիզոնական:Մնացած հանդիպումներն արդեն ավարտվել են:Վստահ խաղ են ցուցադրում առաջատարները՝«Չելսիի» ֆուտբոլիստները: Լոնդոնցիներն արտագնա խաղում հաղթել են «Քրիստալ Փելասի»   ֆուտբոլիստներին՝ 2:1: ՙՙՉելսիի՚՚ ֆուտբոլիստները վաստակել են 22 միավոր, հինգ միավորով պոկվել են մրցակիցներից ու վստահաբար գլխավորում են մրցաշարային աղյուսակը: 9-րդ տուրում կայանալու է  «Մանչեսթեր Յունայթեդ»-Չելսի՚՚ սկազբունքային հանդիպումը:Անգլիայի առաջնության անցյալ տարվա չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» երկրորդն է՝ 17 միավորով:Ավարտվող տուրում «Սիթիի» ֆուտբոլիստներն ինտրիգային խաղում 4:1 հաշվով հաղթնակ տարան «Տոտտենհեմի»հանդեպ: Թիմի արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն դարձել է չորս գոլի հեղինակ, որից երկուսը՝ 11 մետրանոց հարվածից:Հաջորդ խաղում մանչեսթերցիները արտագնա խաղում մրցելու են «Վեսթ Հեմի» հետ: Այս թիմն այժմ ունի 13 միավոր՝ նույնքան, ինչքան՝«Լիվերպուլը» ու զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը: Լոնդոնցիները վերջին խաղում, հակառակորդի հարկի տակ, ջախջախել են «Բյորնլիին» 3:1:16 միավորով առաջնության եռյակն եզրափակում է «Սաութհեմփթոնը», որն ավարտվող տուրում ութ անպատասխան գնդակ է ուղարկել «Սանդերլենդի» դարպասը:«Սաութհեմփթոնի»  ֆուտբոլիստները մրցելու են «Սթոք Սիթիի» ֆուտբոլիստների հետ:Վերջին տուրում «Լիվերպուլի» ֆուտբոլիստները միայն խաղի ավելացված րոպեներին են կարողացել հաղթանակ կորզել «Քուինզ Պարկ Ռեյջերսից» 3:2, ընդ որում՝«Լիվերպուլի» ակտիվում գրանցված երեք գոլորից երկուսի հեղինակները մրցակիցներն են:Շարունակում են անկայուն խաղ ցուցադրել «Արսենալի» ֆուտբոլիստները, ովքեր «Հալլ Սիթի» ակումբի հետ խաղում միայն վերջին րոպեին են խույս տվել պարտությունից: Լոնդոնցիները հանգրվանել են իրենց համար անսովոր 7-րդ հորիզոնականում:Ռմբարկուների ցուցակում երկիշխանություն է «Չելսիի» ու «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողներ Դիեգո Կոստան ու Սերխիո Ագուերոն խփել են իննական գնդակ:Իսպանիայի առաջնության առաջատար «Բարսելոնան» ութ տուր շարունակ անառիկ է պահում իր դարպասը՝ վերջին տուրում երեք անպատասխան գնդակ ուղարկելով ՙՙԷյբարի՚՚ դարպասը: Կատալոնացիներն ունեն 22 միավոր ու գլխավորում են մրցաշարային աղյուսակը:Հաջորդ տուրում՝ հոկտեմբերի 25-ին, սուպերկլասիկոն է: Մադրիդում «Ռեալն» ընդունելու է «Բարսելոնային»:Մադրիդցիները նույնպես վերելքով են հանդես գալիս, առաջատարին զիջում են չորս միավորով, երրորդ տեղում են, վերջին խաղում հինգ անպատասխան գնդակ են ուղարկել «Լևանտեի» դարպասը: Ընդ որում, Կրիշտանու Ռոնալդուն դարձել է երկու գոլի հեղինակ:Մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում «Սևիլյան» է՝ 19 միավորով: Սևիլյացիները վերջին տուրում երկու անպատասխան գնդակ են ուղարկել «Էլչեի» դարպասը: Հաջորդ խաղում նրանք հյուրընկալելու են «Լևանտեի» ֆուտբոլիստներին:«ՙՙՎալենսիայի» ու Մարդիրդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստներն ունեն 17-ական միավոր:Վերջին տուրում այս առաջնությունը վերելքով մեկնարկած վալենսիացիները խոշոր հաշվով պարտվել են Դեպորտիվոյում, իսկ մադրիդցիները սեփական հարկի տակ երկու անպատսխան գնդակ են ուղարկել «Էսպանյոլի» դարպասը:Առաջնության անվիճարկելի ռմբարկուն Կրիշտանու Ռոնալդուն է՝ ֆանտաստիկ արդյունքով. նա խփել է 15 գնդակ:Իտալիայի առաջնության 7-րդ տուրում առաջին միավորներն են կորցրել առաջատար «Յուվենթուսի» ֆուտբոլիստները՝ ոչ-ոքի ավարտելով հանդիպումը «Սասսուոլոյի»  հետ: Թուրինցիներն ունեն 19 միավոր ու հաջորդ խաղում մրցելու են «Պալերմոյի» հետ:Առաջատարին մեկ միավորով է զիջում «Ռոման», որը վերջին տուրում երեք անպատասխան գնդակ է ուղարկել «Կիևոյի»  դարպասը: Մայրաքաղաքի թիմը հաջորդ խաղում հյուրընկալվելու է «Սամպդորիային»Ի դեպ, սա տուրի կենտրոնական հանդիպումն է.«Սամպդորիայի» ֆուտբոլիստներն ունեն 15 միավոր, երրորդ հորիզոնականում են, վերջին տուրում ոչ-ոքի են խաղացել «Կալյարիի» հետ:15 միավորով չորրորդ հորիզոնականում «Միլանի» ֆուտբլիստներն են, ովքեր վերջին տուրում 3:1 հաշվով հաղթել են ՙՙՎերոնա՚՚ ակումբին: Միլանցիների ճապոնացի հարձակվող Կեյսուկե Հոնդան դուբլի հեղինակ է դարձել: 8-րդ տուրում «Միլանը» հյուրընկալելու է  «Ֆիորենտինայի»:Այս առաջնությում իր խաղը չի վերգտել «Ինտերը», որն առայժմ իններորդ հորիզոնականում է:«Միլանի» և  «Յուվենթուսի»  հարձակվողներ Կեյսուկե Հոնդան ու Կարլոս Տևեսը խփել են վեց գնդակ ու առաջնության ամենաարդյունավետ ֆուտբոլիստներն են:Գերմանիայի առաջնությունում, տևական ընդմիջումից հետո, շարք է վերադարձել Հայաստանի հավաքականի առանցքային ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ՙՙԲորուսսիայի՚՚ մեկնարկային կազմում անցկացրել է 68 րոպե, ստացել է  «դեղին» քարտ, սակայն այլ բանով աչքի չի ընկել: ՙՙԲորսուսիան՚՚ էլ կրել է հերթական պարտությունն՝ այս անգամ «Քյոլնից»   ու 14-րդ հորիզոնականում է՝ ընդամենը յոթ միավորով:Առաջնության առաջատարը՝ «Բավարիան»ունի 20 միավոր: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել