Քաղաքի վրա թափված ամպերի մոխրագույն ալիքները և առատությամբ թափված անձրևի հետքերը ատիպում էին արդեն նկատել աշնանային անսովոր շունչը: Փողոցային լապտերների՝ դեղին լույսով լուսավորված փողոցով քայլող տղան, շրջանցելով անձրևից գոյացած փոքրիկ լճակները, ճանապարհն ուղղեց դեպի քաղաքի ծայրամասում գտնվող այգին` կարծես միայն այնտեղ տեսնելով իր մտահոգությունների և հոգին կեղեքող հարցերի պատասխանները: Փողոցը լի էր սառնություն ու շտապողականություն պարունակող հայացքներով, որոնք կամոքվեին, երբ նրանց տերերը ոտք կդնեին իրենց տաք ու լուսավոր տները` ընկղմվելով խորը բազմոցների մեջ: Մարդկային բազմությունը շտապում էր և տպավորությունն այնպիսինն էր, կարծես բոլորը ատում էին այդ եղանակը, իսկ ինչո՞ւ, որն էր պատճառը, միթե պետք է սիրել ձմեռային սպիտակ երկինքը, ճերմակ ձյան հետ, սիրել գարնանային գունազարդ բնությունը, շրջապատված արևային երկնքով կամ թե հիանալ ամառային կապույտ երկինքով և գլուխը կորցնել փարթամ կանաչով շողացող շրջապատով, բայց երբ հերթն հասնում է աշնանը, գրեթե բոլորը պաշտում են պայքարից թուլացած և վերջին ուժերը վատնած դեղին տերևներին, որոնք, փռվելով գետնին, մարդկանց ոտքերի շարժից այս ու այն կողմ են գլորվում` վերջին օրերն անցկացնելով իրենց ժամանակավոր կացարանի` այս մեծ աշխարհի վրա, բայց պաշտելով հանդերձ հակակրում են սևացած ամպերին, որոնք ստիպում են մոտալուտ անձրևից պաշտպանվելու զգուշությունից փակվել իրենց տները և ցերեկային ժամերին միացնել տան բոլոր լույսերը և օրն անցկացնել այնպես, կարծես թե երեկո է արդեն: Ա՜հ, հետաքրքիր մարդիկ, նրանք համոզում են թե իբրև հմայվում են աշունով, սկսում են լող տալ տերևների անվերջացող բազմության մեջ, բայց երբ սկսում է ցողալ անձրևը, բոլորը առանց հետաձգելու բացում են իրենց անձրևանոցները և շտապում պաշտպանվել թրջվելու վտանգից: Բայց չէ որ այն պետք է գա, գա ու մաքրի այն հինը ` գարնան պաշտելի ու գովերգվող բողբոջը, այն մոռացվածը, երբ վերջին անգամ է տեսնում մարդկանց դեմքերը, վերջին զրույցը տանուլ տալիս նրանց հետ, չէ որ այն արդեն ծեր է, և միշտ չէ, որ լսելի է դառնում ծերերի ձայնը, այո, պետք է աշունը խորհրդանշող այդ անձրև գա, որպեսզի մաքրելով հինը, նորերի համար ճանապարհ բացի, որպեսզի մեկ տարի անց մարդիկ իրենց ոտքերի տակ խշխշացնեն նորերի՝ արդեն հնացած կերպարանքը: Ահա այսպիսինն է անտեսված աշունը` մռայլ ու տխրություն ստեղծող, բայց միակն իր տեսակի մեջ, որ անգամ այդ մոխրագույն պատկերի մեջ պարունակում է անսպառ գեղեցկություն և բազում թաքնված լուսավոր գույներ: 

Ահա այսպես, արտաքին հանգամանքներից ստեղծված խնդիրներով զբաղեցնելով իրեն, երիտասարդը, առանց շտապելու, քայլում էր դեպի քաղաքի ծայրամասը: Հետզհետե մարդկային բազմությունից նոսրացած փողոցները ավելի ու ավելի էին խամրում` չլուսավորվածության պատճառով լիովին ընդունելով մթության գերիշխանությունը: Չնայած խունացած լույսին, նկատելի էր տղայի մարող ժպիտը. իսկ ինչպիսի հանգամանքներից դրդված էր սկիզբ դրվել այդ մարմանը, չէ որ, նա 19 տարիների ընթացքում կարծել էր, որ եթե սիրում ես մեկին, եթե հոգիդ, միտքդ ու սիրտդ զարդարված է սիրով, ուրեմն մինչ այժմ կյանքի մռայլադեմ հայացքը վերափոխվում է և դառնում ուրախ ու գույնզգույն մի պարահանդես, միթե սեր պարունակող հոգին նույնպես տխուր ու մտահոգ պետք է լիներ, այդ դեպքում ուր էր սիրո կարևորությունը, սիրո՝ աշխարհին չհայտնաբերված գերբնական զորությունը, ինչու է սերը թույլ տվել, որպեսզի նրա վարդագույն փթթող հոգին լցվեր՝ ամեն ինչ տակնուվրա անող փոթորիկներով... Իսկ ահա այդ մտքերի չգոհացնող արդյունքն էլ խամրեցրել էր նրա սիրելի ու գոհ ժպիտը, որն էլ սկիզբ էր դրել մտահոգությունների ստեղծմանը … Անվերջ մեկ հարցի շուրջ մտածելու անկարողությունից դրդված, քայլում էր անձրևից սառնացած քամուն ընդառաջ` հարցի վերջնական լուծման հույսը դնելով հույսի փարոս դարձած այգու օգնությանը: Չէ որ նա ծեր այգի էր, և իր կյանքի ընթացքում հազարավոր իր պես մարդկանց էր հնարավորություն տվել նստելու իր փոքրիկ փայտե նստարանների վրա ու վերջնական արդյունքի հանգելով դուրս գալ այնտեղից` շնորհակալական բերկրանքով լցված:
Հասնելով տեղ, նա այգի մուտք գործեց գլխավոր մուտքից, առաջինը, որ դիմավորեցին նրան՝ բնական սև գույնը կորցրած դարպասներն էին, որ առաջին քայլն անելուց հետո, հույս ուներ, մի որոշ ժամանակ անց այդ դարպասներից դուրս կգար ճնշող մտքերից ազատված և լցված վերջնական գաղափարով` համարձակորեն խոստովանել կամ չնայած դժվարությանը` նորից հետաձգել այն:
Այգին լի էր ծառներով, ինչպես երիտասարդի գլուխը մտքերով և մութ ու խառնաշփոթ էր այնպես, ինչպես նրա հոգին, սակայն այդ ամենի հետ այգին ուներ իր գեղեցիկ կողմը, դա նրա դատարկությունն էր ու գիշերվա ժամի անկենդանությունը, իսկ տղայի հոգում միակ գեղեցիկը, որը շողարձակում էր բազում մառախլապատ հույսերի և մտորորւմների կողքին բուն դրած սերն էր, որ ծնվելով երկար ամիսներ առաջ, մինչև հիմա կլանել և թմրեցրել էր նրա ողջ բանականությունը` ստիպելով նրան փոխվել, կտրվել բազմությունից և փակվելով իր մեջ, բոլորից գաղտնի սիրահարվել: 

Այդ ինչ անսովոր զգացում էր մտել իր սրտի մեջ` զարմանք առաջացնելով երբեք այդչափ մեկին ձգտող կրքոտություն և թմրություն չտեսած սրտին: Այն օրից, երբ առաջին անգամ իր առջև տեսավ այդ օտարուհուն, նրա կյանքը դարձավ զգացմունքների ծովում լող տվողի մի պայքարի, ով, տրվելով կրքի սրընթաց ալիքին, սլանում էր դեպի անհուն ծովը` ի վերջո այդ լիակատար հաճույք արձակող երևույթին հասնելու համար: Ինչ նա սկսեց այդ զգացմունքային պայքարը, նրա սիրային կյանքը կարելի էր բաժանել երկու փուլի: Առաջին փուլը դա սեր էր միայն հայացքով, մի հայացքային սեր, որ կարծես լինելով սիրո նոր տեսակ, ստեղծվել էր հենց այդ երկուսի համար, եթե մյուս սիրող զույգերը ունեին հնարավորություն իրնց մեջ կուտակված սիրո խոսքերն արտասանել բառերով, եթե մյուսները հնարավորություն ունեին նկարագրելու իրենց սերը և սիրո չափը կատարծ գործերով, ապա նա իր մեջ ծնված ու կուտակված սերը պետք է բացատրեր և փոխանցեր նրան միայն աչքերի միջոցով: Սակայն դա այնքան անբավարար ու բարդ էր: Դժվար էր, երբ փողոցում հանդիպելով նրան, մինչ նա կհասցներ անցնել իր կողքով, այդ մի քանի ակնթարթում որսալով նրա հայացքը, իր աչքերով փոխանցել այն, ինչ կուտակվել ու շարունակվում էր կուտակվել օր ու գիշեր: Լինում էին օրեր, երբ նրան չտեսնելուց վհատված վերադառնալով տուն՝ սիրո հորձանուտում բռնկված փոթորիկը ավերում էր նրա ողջ ներքինը, կոտրում սիրո տարան և մեջի պարունակությունը տարածվելով ամբողջ մարմնով, նրան դարձնում էր սեր պարունակող և ամբողջական սեր կրող մի մարմին, որտեղ տարածված առատ սերն այնքան շատ էր, որ թվում էր մի ամբողջ տարին բավարար չէր լինի արտահայտելու, տալու ու արբեցնելու իր սիրելիին: 
Անբավարար կերպով օրերը գլորվում էին առաջ, և որքան ժամանակն անցնում էր, այնքան այս անբավարարվող սերը նեարդայնացնում էր նրա զգացմունքային հոգին և օրերցօր ավելի ու ավելի վհատվելով, հասկանում էր, որ իրենց հարկավոր է նոր ալիք, նոր փուլ, որտեղ նա հնարավորություն կունենար առանձին, բոլոր հայացքներից և մարդկային ներկայությունից կտրված, խոսել նրա հետ, ում պատճառով նա վերջին ժամանակներս վերածվել էր մի պոետի, ով բացի իր մեջ սեր առաջացնողի մասին մտածելու, երազելու,  դատողություներ կազմելու և իրենց սերը գովերգելուց բացի ոչինչ չէր անում: Եւ այդ պոետական սերն էլ դրդեց նրան անելու առաջին լուրջ քայլը` սկիզբ դնելով սիրո երկրորդ փուլը, որը կոչվում էր խոսքային սեր կամ մասամբ սեր:
 
Աշխարհին հայտնի է, որ սիրահարների ներսը լցված է անեզր վճռականությամբ և ամեն ինչին հավատալու նախանձելի հույսով և հենց այս  երկու գործոններն էլ նպաստեցին նրան, որ նրանք սկսեցին շփվել իրար հետ՝ օրվա մեծ մասը խսելով իրենց հետաքրքրությունների, տարբեր իրերի շուրջ ստեղծված կարծիքների և բազում այլ հարցերի շուրջ, որի միջոցով ամեն ոք ցանկանում էր հայտնաբերել դիմացինի գաղտնի աշխարհը:
 Լինում էին օրեր, երբ նրանք զրուցում էին տղային հետաքրքրող ամենամեծ թեմայի շուրջ, դա սիրո և նրա հետևանքներից ծնված երևույթների մասին էր, որը տղան ճաշակելով դեռ վերջերս, առատ փորձառությամբ ու ոգևորությամբ խոսում էր նրա կողմից ծնված գեղեցիկի մասին: Տղան փորձում էր գեղեցիկ բառերով բացատրել սիրող տղայի կերպարն ու հոգեբանությունը, հույզերն ու ապրումները, երբ պարզապես ցանկանում էր ասել 
«Նայիր ինձ, ես այդ ամբողջի կրողն եմ»,  նա բնութագրում էր իր երազային իդեալին, այն աղջկա կերպարը, որ կխենթացներ նրան, երբ պարզապես հարկավոր էր ասել «Սիրելիս, դա դու ես» … Եւ ահա այս մտերիմ ընկերակցությունն էր տղային ստիպում  չափազանց զգուշություն ցուցաբերել, քանի որ այն այնքան թանկ էր իր համար և այդ հարաբերություններն այնքան թեթև ու նոսր բմբուլների վրա էր կառուցված, որ բավարար էր մի անզգույշ քայլ և անցած օրերի այդ ամբողջ չարչարանքն ու ապրումները կհավասարվեին գետնին:Դա էր պատճառը, որ այդ վերջնական արդյունքին հասնելու և մերժման վտանգից խուսափելու չափազանց զգուշությունը ամբողջովին հյուծել էր նրա հոգին .. Նա այլևս անկարող էր նայել նրա աչքերի մեջ ու խոսել ինչ որ սին ու դատարկ թեմաներից, ավելին, նա ցանկանում էր բռնել նրա ձեռքը, նայել աչքերին, բայց որպես սիրահար և խսել այսքան ժամանակ ձայնազրկությամբ դատապարտված սիրո մասին, ուզում էր կտրվել այս աշխարհից և ստեղծված սիրով անընդհատ վայելել նրան, բայց ավաղ դրա իրականացումը այնքան մշուշոտ էր երևում:Այդ ցանկալի շփումը մի որոշ ժամանակ առաջ միայն երազանք էր, իրականություն դառնալով կարող էր վարկենական վերանալ, երբ նա կաներ իր վերջին քայլը, քանի որ մինչև վերջ նա այդպես էլ չեր հասկանում կա՞ր զգացմունք դիմացինի մեջ թե ոչ, իսկ եթե կա, ապա նա ի՞նչ կպտասխաներ իրեն, կմերժե՞ր թե կընդուներ իր սերը, իսկ եթե չհամաձայնվե՞ր, ապա այդ դեպքում կփլվեր ամեն ինչ, մնայուն կմնար միայն նրա սիրով լի սիրտը, սակայն ոչ երբեք անցածի նման, այդ ժամ այն կվերածվեր կոտրված ու ջարդդված անոթի, որ ինչքան էլ վարպետորեն միացնեին նրա ցիրուցան եղած  կտորները, միևնույնն է, ճեղքերը իրենց մասին զգացնել կտային:
Նա վախենում էր հենց այդ մերժումից և այդ պատճառով էլ ատում աղջկական հնարովի բոլոր օրենքները, և զարմանում, թե ով  է հնարել այդ հնամենի օրենքները, որ աղջիկը առաջին իսկ առաջարկության դեպքում պետք է ամեն կերպ լռեցներ մտքի ու սրտի ձայնը, և տեղի տալով մտքի ձայնին՝ մերժել, սպասելով երկրորդ առաջարկությանը, և միայն այդ դեպքում դրականապես ընդունել սիրող տղայի սերը:  Կարծիք է ստեղծվում, որ եթե մի տղա երկու-երեք  անգամ առաջարկեց իր սերը, ուրեմն նա ավելի շատ է սիրում, քան այն մյուսը, ով մե՞կ անգամ խոսեց իր սիրո մասին, ոչ, դա ամենասխալ բանն է նոր սկսվող հարաբերությունների մեջ:

Տղան զգում էր անընդմեջ մի քանի քայլ անելու անկարողությունը, և տպավորությունն այնպես էր, կարծես նրան տրված էր միայն մեկ հնարավորություն՝ կամ իր պաշտելին կտարբերվեր բոլորից՝ դեմ գնալով այդ կեղծ ավանդական կերպարից առաջացած օրենքենրից և դրսևորելով իրեն իսկական սիրո համար ստեղծված կերպար, կընդուներ նրա առաջին առաջարկությունը և նրանք միասին կմիանային աշխարհի վրա եղած փոխադարձ սիրով տոգորված զույգերին կամ կմերժվեր, իսկ տղան այլևս չէր կարող մի որոշ ժամանակ անց կոտրված սերը դնել սկուտեղի վրա և որպես նորովի ու անվնաս ձևացնելով՝ կրկին դնել նրա առջև: Ահա այս երկու փուլերից բաղկացած սերն էլ ծնել էր այդ մտածմունքի առարկան՝ ասել թե չասել, բայց անկախ այդ շփման կարևության ու մեծ կապվածության գնահատումից, նա որոշեց ասել այն, ինչ զգում էր, քանի որ ուրիշ տաբերակ այլևս չէր մնացել, քանի որ մնացածները բացի անդիմադրելի ցավից ոչինչ չէին տալիս. շփվել նրա հետ որպես մտերիմ մարդ, պարզապես այլևս չէր ստացվում, զգացմունքները խեղդում էին: Վերջնական որոշմանը հանգելով, նա դուրս եկավ այգուց և նայելով դարպասներին՝ շնորհակալության երախտիքով լցված, արագ քայլերով հեռացավ այգուց: 
Առավոտյան վերցնելով հեռախոսը, գրեց հետևյալ հաղորթագրությունը .
«Ինչպես պայմանավորվել ենք, կենտրոնական այգու մեր նստարանի մոտ, չուշանաս, ժամը երկուսին սպասելու եմ... շատ կարևոր բան պետք է ասեմ»:Ժամը երկուսին, երբ տղան նստած էր իրենց՝ արդեն շատ ծանոթ նստարանի վրա, և մտքերի հերթականությունը իմի բերելով նայում էր իրեն մոտեցող ծանոթ աղջկա կերպարին, իր մեջ անդադար կրկնում էր` իսկ եթե մերժի, իսկ եթե մերժի:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել