Tert.am-ը գրում է.

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի համար եռյակի անցկացրած հանրահավաքը ստանդարտ, շարքային հանրահավաք էր, որոնցից ինքը մի քանի հարյուր հատ տեսել է: Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով խորհրդարանական ոչ իշխանական ուժերի եռյակի՝ հոկտեմբերի 10-ին անցկացրած և հետագայում էլ խոստացած հանրահավաքներին, Վազգեն Մանուկյանն ասաց, թե՝ «Ես այս 25 տարիների ընթացքում այնքան հանրահավաքներով եմ անցել, ինձ համար սա սովորական հանրահավաք էր: Ինձ համար սա ստանդարտ, շարքային հանրահավաք էր, որոնցից մի քանի հարյուր հատ տեսել եմ»:


«Բնական է, որ ընդդիմությունը պետք է հանրահավաք աներ: Սակայն խոստումները, որն ընդդիմությունը տվեց, անիրականանալի են թվում: Ինձ թվում է՝ ընդդիմությունը մտավ մի պատասխանատվության տակ, որից դժվար կլինի դուրս գալը: Այսինքն՝ անընդհատ նույն բանը կրկնվում է տարիների ընթացքում. ընդդիմությունն ասում է մի բան, հետո դա չի լինում, մարդիկ նորից հիասթափվում են: Ինչ վերաբերում է հանրահավաքին … դե ընդդիմությունը միշտ էլ պետք է հանրահավաք անի, նորմալ է, բան չունեմ ասելու»,- նշեց Հանրային խորհրդի նախագահը:


Անդրադառնալով ոչ իշխանական ուժերի եռյակի կողմից բարձրացված իշխանափոխության պահանջին՝ Վազգեն Մանուկյանն ասաց.«Իշխանափոխության պահանջը ո՛չ ընդունում եմ օգտակար, ո՛չ էլ ընդունում եմ իրականանալի: Դրա համար էլ այդ պահանջներն ուղղակի ժողովրդին դուր գալու, ժողովրդի հատկապես այդ բորբոքված հատվածին դուր գալու ձևեր են, բայց լուծումներ չեն կարող իրենց մեջ պարունակել»:


Ինչ վերաբերում է եռյակի կողմից խոստացված հետագա հանրահավաքներին՝ ապա դրա վերաբերյալ Վազգեն Մանուկյանը կարծում է, թե ժողովրդի մի զգալի հատվածն ունի բնական դժգոհություն իշխանություններից ու դա հասկանալի է:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել