Հարգելի ՀՖՖ, տոմսերի գները դնում եք ամենաքիչը 4000, բայց էսքան գումար գանձելով անգամ չէք էլ հետևում մարզադաշտի ներսում տիրող իրավիճակին: 
Մենք մեր տղեքին սատարելու համար էդ փողը տալիս ենք, մինչև վերջ երկրպագում ենք, բայց դրա դիմաց գոնե մի քիչ վերաբերմունք ցույց տվեք, հարգելի ՀՖՖ: Ասեմ որոշ բաներ, որոնք լավ կլնի, եթե շտկեք:
1. Նախ սննդամթերքի բարձր գները. հյութը 400 դրամ, արևածաղիկը 500 դրամ, հոթ-դոգը (ուղղակի հաց ու նրբերշիկ, էնել փոքր) 300 դրամ ու էլի սենց շատ բաներ՝ չխորանանք: Լավ ասենք, որ արգելում եք շիշ մտցնել ներս, գոնե դրսում մի բան սարքեք (թեկուզ ցայտաբղյուր), որ եթե մոտներս գումար չկա ծարավ չմնանք, անընդհատ 400 դրամ չենք կարող տալ հյութերին: Կամ օրինակ, եկավ ընդմիջման պահը ու հետն էլ բերեց քաղցի զգացողությունը: Երկրպագուներից մի քանիսի հետ բարձրացանք տաղավարի մոտ սնունդ գնելու՝ պարզվեց վերջացել էր (հոթ-դոգ) ու մնացել էին չիփսերը, դե էդ էլ հո չի կշտացնի: Սոված չմնալու համար գնացինք մյուս տրիբունայից բան գնելու, էն էլ անվտանգության աշխատակիցները չթողեցին անցենք, ասեցին արգելվում է: Ի՞նչ եք առաջարկում սրանից հետո էլ խաղերին սովա՞ծ մնանք: Կամ գները էժանացրեք, կամ թողեք դուրս գանք՝ ինչ որ բան գնենք:
2. Երկրորդ խաղակեսում տհաճ դեպք գրանցվեց, երբ մեզ հետ նույն սեկտորում նստած, որոշ
«ֆուտբոլասերներ» բողոքեցին անվտանգության աշխատակիցներին մեր կանգնած երկրպագելու համար, մթամ իրենց խանգարում ենք: Դե բնականաբար մեզ էլ դիտողություն արեցին, դրանից էլ խոսակցությունը մի քիչ երկարեց, մի խոսքով գեղեցիկ բան չեղավ: Կխնդրեի Ձեր աշխատակիցներին կարգադրել, որ նման արտահայտություններին էլ չարձագանքեն, քանզի չես կարող նստած տեղդ երկրպագել հավաքականիդ ու էն էլ էդքան քիչ հանդիսականներով, էդ անհնարին ա:Ամբողջ սեկտորը չի նստելու, ինչ է 4-5 հոգի՝ նստած, չեն տեսնում ամբողջ խաղադաշտը: Հարգելի հանդիսականներ եթե պետք է գաք ստադիոնում  նստեք, մեզ էլ րոպեն մեկ ասեք, որ նստենք ու չթողեք երկրպագենք, ուրեմն հեն ա՝ նստել-նստել տունը նստեք նայեք:

3.Տոմսերը թանկ դնում եք, տրիբունաները դատարկ են մնում ու էդ էլ ոչ հաճելի է, ոչ էլ պատվաբեր, դրա համար եկեք համ մեզ լավություն անենք, համ մեր Զինվորներին: Եկեք հետևենք ռուսների օրինակին, երբ ԵԼ-յի խմբային փուլում՝ Կրասնոդար-Էվերտոն խաղին, մի տրիբունա տվել էին Զինվորներին (տոմսերը ձրի): Մեկ է գոլերի հետևը շատ մարդ չի նստում ու գեղեցիկ չի, երբ երկուսն էլ կիսադատարկ են. մեկը լիքացրեք էն մյուսն էլ տվեք Զինվորներին ( ասեմ գոլերի հետևից խաղը դիտելը շատերիս պատկերացրածը չի, սեկտորի ուղիղ կեսից լավել դաշտը երևումա, խաղացողներ էլ հետը): Դուք հանգիստ եղեք, Զինվորը չի կարող ստադիոնից փախնել, ամենուր հսկողություն է: 
Դե հարգելի ՀՖՖ հուսամ կարձագանքեք նամակիս ու կտաք դրական ընթացք: Հարգանքներով ՀՀ ազգային հավաքականի մոլի երկրպագու՝ Աշոտ Ավագյան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել