Այն որ իշխանությունները Սահմանադրական բարեփոխումները ժամանակավորապես ուղարկեցին «ջանդամի ծոցը» դեռ որևէ բան չի նշանակում։ Ինչպես շեշտվեց հոկտեմբերի 10-ի հանրահավաքում, այլևս մանր-մունր հարցերով զբաղվելու ժամանակը անցել է։ Իշխանություններին տրվել էր ժամանակ կառուցողական մոտեցում ցուցաբերելու համար, ինչը փաստացի մերժվեց։ 
Հոկտեմբերի 24-ի ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ հանրահավաքը սարերի հետևում չէ, իսկ իշխանափոխության գործընթացը դադարեցնելն անհնար։ Այս առումով յուրաքանչյուրիս պարտքն է սատար կանգնել գործընթացին, բացառապես սահմանադրական ճանապարհով քաղաքացիական ճնշման արդյունքում հասնել ամբողջական իշխանափոխության։ Սա արդեն հայապահպանման խնդիր է, որը վերաբերում է յուրաքանչյուրիս և մեր սերունդների ապագային։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել