Վրաստանի Մարնեուլիի շրջանը (նախկին Բոշչալուի գավառ) սահմանակցում է Ադրբեջանին և բնակչության 80%-ը ազերիներ են։ Ադրբեջանի վարած հետևողական քաղաքականության արդյունքում այդ տարածքի ադրբեջանցիների համար տարատեսակ խոչընդոտներ են ստեղծում Ադրբեջանում նրանց գրանցվելու, աշխատելու համար, իսկ քաղաքացիություն տրամադրելը առհասարակ արգելված է։ Վրաց-ռուսական հարաբերություններում առկա բարդությունները թույլ չեն տալիս նրանց մեկնել Ռուսաստան, թեկուզ ժամանակավոր արտագնա աշխատանքի։ Ստացվում է այնպես, որ վրաստանաբնակ ադրբեջանցիների գերակշիռ մեծամասնութունը պարտադրված է մնալ՝ ապրել և աշխատել, բազմանալ Վրաստանում։ Իսկ Ադրբեջանի իշխանությունը, իր հերթին, տարբեր բարեգործական և բիզնես ներդրումային ծրագրերով փորձում է օգնել նրանց տեղում։

Ախլքամաքը Հայաստանին սահմանակից նմանատիպ տարածք հանդիսանալով, Հայաստանի իշխանությունների վարած հետևողական քաղաքականության արդյունքում՝ երկքաղաքացիության մասին օրենքի շրջանակներում տրամադրելով վրաստանաբնակ հայերին Հայաստանի քաղաքացիություն, հնարավորություն տվոց նրանց մեկնել Ռուսաստան արտագնա աշխատանքի, իսկ Ռուսաստանի իշխանությունների կողմից քաղաքացիություն տրամադրելու գործընթացը դյուրացնելուց հետո, մեծամասամբ մշտական բնակության։ Սա բերեց և բերում է Վրաստանի տարածքում Հայաստանին սահմանակից հայաշատ շրջանների հայաթափման։ Չեմ խոսում այն մասին, որ նույն Մարնեուլիի շրջանի հայկական գյուղերին պատկանող հողատարածքները, որոնք նրանց պապերը դարերով զենքի ուժով են պահել, գնում են բացառապես հարևան գյուղերի ադրբեջանցիները։

Տխուր Անճարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել