Neonews.am-ը գրում է․

Թուրքիայի դատախազությունը որոշում է ընդունել փակել կոռուպցիայի հետ կապված գործը, որի մեջ ներառված են բարձրաստիճան պաշտոնյաներ: Նշենք, որ այս գործի հետ կապված երեք նախարարներ հեռացվեցին զբաղեցրած պաշտոններից: Այս մասին հայտնել են բրիտանական լրատվամիջոցները:

Այս գործով անցնում էին 53 հոգի, բայց դատախազությունը այդպես էլ չի կարողացել բավարար քանակությամբ ապացույցներ գտնել:

Հիշեցնենք, որ սկանդալը ծագել էր գարնանը, երբ հայտնի էր դարձել, որ երկու նախարարների որդիները կաշառք են վերցրել: Այն ժամանակ երկրի վարչապետ Էրդողանը հայտարարել էր, որ այս ամենը անում են, որպեսզի իրեն հեռացնեն իշխանությունից:

Ոստիկանությունը այն ժամանակ ձերբակալել էր 100-ից ավել անձի, այդ թվում նախարարների որդիրներին, որից հետո նրանց ծնողները հրաժարական տվեցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել