Այսօր մի լավ ծիծաղել եմ ոմանց վրա
Բոլորն էլ գիտեն, որ այս օրերին իշխանական ամբողջ քարոզչամեքենան` կայքեր, թերթեր, «վերլուծաբաններ», փողով ստատուսագիրներ և այլն, հոկտեմբերի 10-ի հանրահավքից հետո ջանք ու եռանդ չէին խնայում ապացուցելու, որ իբր Եռյակում լուրջ ներքին տարաձայնություններ կան, իբր Եռյակը տրոհվում է և այլն: 
Նրանց թիրախում հիմա էլ հայտնվել էր «Ժառանագություն» կուսակցությունը, ու մի ամբողջ «գրողների» բանակ փորձում էր ապացուցել, որ իբր Ժառանգությունը շուտով լքելու է Եռյակը, չի մասնակցելու հոկտեմբերի 24-ի հանրահավաքին և այլ նման բաներ: 
Ու այդ ամենը ներկայացվում էր իբր լուրջ վերլուծությունների եզրահանգում: Ինչ ասես. մարդիկ չեղած տեղից վերլուծում էին, որ մի բան ստանային: Բայց արի ու տես, որ Ժառանգության խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հանկարծ հայտատարեց, որ Ժառանգությունը չի պատրատսվում լքել Եռյակը, մանսակցելու է հոկտմբերի 24-ի հանրահավքին և այլն:
Հիմա պատկերացնում եմ քանի որ տանջված մեկնաբանավերլուծաբանաստատուսագիրների վիճակը, երբ ընդամենը մի փոքր հայտատարությունով նրանց օրերի աշխատանքը ջուրը լցվեց: Ու դա իսկապես ծիծաղելի է: Մարդիկ բանուգործ թողած ստեր են մտածում ու տարածում, ու մեկ էլ հանկարծ մի հայտատարությամբ ամեն ինչ հօդս ա ցնդում: Ու չգիտես էլ ծիծաղաս սրանց վրա թե խղճաս: Ու սա առաջին դեպքը չի: 
Իշխանությունը դեռ այդպես էլ չի հասկանում, որ ստեր ստեղծելու ու տարածելու փոխարեն կարելի էր գոնե մի փոքր ջանք գործադրել իրավիճակ շտկելու համար, որ ստերն ու կեղծիքը չեն կարող նվազեցնել ժողովրդկան ալիքը, քանի որ նրանք վաղուց են սովոր են նման ստերի տեխնոլոգիային, որ օր ու գիշեր աշխատող ու հազիվ ծայրը ծայրին հասցնող գյուղացին, աշխատավորը նույնսիկ ժամանակ ու ցանկություն էլ չունեն տեսնել, թե ինչ ստեր են գրվում ու տարածվում համացանցում, քանի որ նրանք առաջնորդվում են բացառապես իրենց ծանր վիճակով, ոչ թե մի քանի վերլուծաբանամեկնաբանաստատուսագիրների անարդյունք ստերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել