Neonews.am-ը գրում է․

Ռուսաստանի Կոմսոմոլսկ քաղաքում հոսպիտալացվել են մայրը իր երեխայի հետ, որոնց կասկածում են Էբոլա հիվանդությամբ վարակվելու մեջ: Վերջիններս նոր են վերադարձել Նիգերիայից: Այս մասին հայտնում են Խաբարովսկի երկրամասի առողջապահության նախարարությունից:

 «Մայրը և երեխան, ով ընդամենը 1 տարեկան, 9 ամսեկան է, վերադարձել են Նիգերիայից: Երեխան ջերմություն ուներ: Նրանց հոսպիտալացրել են: Ախտորոշման արդյունքները պարզ կլինեն երեքշաբթի օրը:

 Երեխայի վիճակը հիմա լավ է»,- հայտնել է երկրամասի առողջապահության նախարար Ալեքսանդր Վիտկոն:

 Նշվում է, որ երեխան և մայրը գտնվում են հիվանդանոցի հատուկ սենյակում, որը առանձին մուտք ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել