Իմ ասելու բանը չի, բայց պետք է ասեմ:
...Ենթադրենք` քաղաքական ուժերը, ձեր ասած` չունեն էդքան դուխ, կամք, ցանկություն ու մտադրություն էլ չունեն քար ու փայտ վերցնելու… Իսկ ձեր կամքն ու դուխն ու՞ր է, հիացած եք, չէ՞, Շանթի էդ քայլով, գովերգում եք, չէ՞: Ի՞նչ են տալիս Շանթին ու մնացած տղաներին ձեր անպտուղ ջղաձգումներն ու սրան-նրան մեղադրելը: 
Հայկ Կյուրեղյանին երբեք չեմ տեսել ֆեյբուքում ջղաձգվելիս, բայց տղեն Շանթենց դատի օրն ի՛ր քայլն արեց, գործուն քայլ:
Վաղուց պետք է սա արած լինեիք, բայց հիմա էլ ուշ չէ. բառադի ջղաձգումների ու այլ քաղաքական ուժերի մեղադրելու փոխարեն` մի վրան դրեք Ազատության հրապարակում եւ վրան գրեք. «ԵՍ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՄ ՇԱՆԹԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ»: 
Մի քիչ էլ հուշեմ՝ կազմակերպիչ կդառնամ...
Ես էս գրածս կազմակերպողը չեմ, բայց իմ հասկացածով` Շանթի սկսած հեղափոխության տրամաբանական շարունակությունը դա պետք է լիներ: 
Ես որքան էլ խորթ եմ համարում քարն ու փայտը, Շանթի ու Հայկի մեթոդները` կանգնած եմ նրանց կողքին եւ ինչ կարողանամ կանեմ նրանց ազատության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել