Hraparak.am-ը գրում է․

Խոյ:

Բարեհաջող օր է որոշ մտահաղացումներ իրագործելու համար: Կարող եք տեսակցության գնալ նրանց, ում վաղուց չեք հանդիպել: Հետևեք ներքին ձայնին, այն կհուշի ձեզ, թե ինչպես լուծել ամիսներ առաջ ծագած խնդիրները: Կարող եք խոշոր գնումներ կատարել: Այսօր ձեռք բերված իրերը, երկար ժամանակ կուրախացնեն ձեզ: Հրաշալի օր է ընտանեկան հավաքույթների համար: Կհանդիպեք բարեկամներին, մեծ սիրով հյուրեր կընդունեք:

Ցուլ: Հանգիստ օր է սպասվում, որը հնարավորություն կտա լիարժեք հանգստանալ, վերականգնել ուժերը և զբաղվել այն ամենով ինչը հոգեհարազատ է: Հրաշալի օր է բնության գրկում զբոսնելու, լիցքաթափվելու համար: Այսօր շփվեք միայն նրանց հետ, ովքեր ձեզ լավ են ճանաչում և բարձր են գնահատում, ովքեր ձեր դեմ չեն օգտագործի ձեր թույլ կողմերը, չեն չարաշահի ձեր բարությունը: Հարմար օր է առողջարարական պրոցեդուրաների համար: Հետևեք առողջ սննդակարգին և հրաժարվեք վնասակար սովորույթններից: Կարող եք ապագա ուղևորության համար անհրաժեշտ իրեր ձեռք բերել:

Երկվորյակ:

Այսօր ինչ էլ ծրագրեք, հաշվի առեք, որ միայնակ գործել խորհուրդ չի տրվում: Համախոհների կարիք կզգաք և որքան շուտ գտնեք նրանց, այնքան լավ: Ուղևորությունները սպասվածից ավելի շատ ժամանակ կխլեն: Սիրային հարաբերություններին նոր շունչ հաղորդելու հնարավորություն կունենաք: Կկարողանաք ամրապնդել փոխադարձ վստահությունը: Եթե դեռևս փնտրում եք ձեր երկրորդ կեսին, ապա մի հրաժարվեք ընկերական հավաքույթներից, այնտեղ կարող եք հետաքրքիր մարդկանց հանդիպել:

Խեցգետին:

Այսօր հնարավորինս զգույշ եղեք: Օրեր առաջ ծագած խնդիրները կարող են լուրջ բնույթ ստանալ: Փորձեք ճիշտ վարքագիծ դրսևորել, որքան էլ գայթակղությունը մեծ լինի՝ խուսափեք չմտածված քայլերից: Հնարավոր են տարաձայնություններ, մանրուքների շուրջ վեճեր: Փորձեք ամեն գնով խաղաղություն պահպանել: Բարդ իրավիճակներում հայտնվելու դեպքում ՝դիմեք ընկերների օգնությանը:

Առյուծ:

Թեթև, հաջող օր է՝ հարմար ստեղծագործական գործունեություն ծավալելու համար: Կհաջողվի իրականացնել բոլոր ծրագրերն ու մտահաղացումները: Լավ կանցնեն գործնական բանակցությունները: Կլսեք բոլոր կարծիքները, կպաշտպանեք սեփական տեսակետները: Հրաշալի օր է նոր ծանոթությունների համար :Բոլորի վրա լավ տպավորություն կթողնեք: Ձեզ կհասկանան և կգնահատեն: Նոր հարաբերությունները ներդաշնակ զարգացում կունենան, ուրախություն կպարգևեն:

Կույս:

Զգուշացեք անծանոթ կանանցից: Այսօր նրանց մեղքով կարող եք լուրջ խնդիրներ ունենալ: Հեշտությամբ եք վատ ազդեցության տակ ընկնում և անհաջող օրինակների եք հետևում:Անձնական կյանքին վերաբերող հարցերում կարևոր որոշումներ կայացնել չարժե:Ստացված ինֆորմացիայի միայն մի մասն է հավաստի: 

Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա, կեսօրին հոգնածություն կզգաք: Սակայն դա չի խանգարի իրագործել կազմած ծրագրերը: Կարող եք որոշ կենցաղային հարցեր լուծել, կարգի բերել բնակարանը, ազատվել ոչ պիտանի իրերից: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել