Նոր վերադարձա դատարանից: Մի քանի տասնյակ մարդ էր հավաքվել` տղաների կանայք, երեխաները, ընկերները: Բնականաբար ոչ մի քաղաքական կուսակցություն, ոչ մի «ազգի փրկիչ»: Միայն Ալեք Ենիգոմշյանն էր մի քանի համախոհների հետ, Վարդգես Գասպարին ու Սարգիս Հացպանյանը: Վրեժ Զատիկյանը խոսում էր բարձրախոսով, իսկ անցորդները թարս ու վախվորած հայացքներ էին գցում, չհասկանալով, թե ինչի համար է այս ամենը: Ութին կարդացին դատավճիռը: Բռնապետությունն արեց այն, ինչ պետք է անի բռնապետությունը ազատ մարդկանց հետ` ազատազրկեց նրանց: Ի՞նչ պետք է անենք մենք, դրսում մնացածներս: Նախ, շարունակել տղաների պայքարը պետական դավաճանության ու երկրի անկախությունը վաճառողների դեմ: Բայց հիմա անպայման պետք է օգնել տղաների ընտանիքներին: Մենք դա արել էինք մարտի մեկից հետո, անհրաժեշտ է անել և հիմա: Աղջիկները չպետք է միայնակ մնան այս անարդարության դեմ հանդիման: Այսօրվանից պետք է սկսենք համազգային հանգանակություն -դրամահավաք քաղբանտարկյալների ընտանիքների օգտին: Առանց համերաշխության չկա հեղափոխություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել