Վերջին շրջանում անընդհատ հնչում է այն միտքը,թե նախագահ Ս.Սարգսյանի կողմից ԵՏՄ-ին միանալու մասին կայացրած որոշումը անօրինական է,քանզի նախագահը այն կայացրել է միանձնյա`առանց այն լայն քննարկման դնելու ու ժողովրդի կարծիքը հաշվի առնելու:Այս հարցում պարզապես կա մի բան.եթե նախագահական ընտրությունների արդյունքում տվյալ անձը ընտրվում է նախագահ,ապա այդ թեկնածուն իր ծրագրով արտահայտում է ժողովրդի շահն ու ցանկությունները,որի համար էլ թեկնածուն քաղաքացու կողմից ստացել է վստահության քվե և ժողովրդի անունից արտաքին քաղաքականությունը վարելու լիազորություն:Այսինքն,քաղաքացին,քվեարկելով տվյալ թեկնածուի օգտին`նրան է հանձնում երկրի համար կարևոր նշանակություն ունեցող հարցերը ինքնուրույն լուծելու իրավունք:Խոսքը չի գնում ընտրությունների կեղծված-չկեղծված լիելու ու դրանից ելնելով`այդպիսի որոշում կայացնելու բարոյական իրավունք ունենալ-չունենալու մասին:Փաստն այն է,որ Ս.Սարգսյանը հանդիսանում է մեր նախագահը,և հետևաբար,նա պատասխանատվություն է կրում երկրի արտաքին քաղաքականության համար և լիազորված է ինքնուրույն որոշումներ կայացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել