Բարև նորաձևության թվացյալ զոհ դարձած իմ ազգ....
Որպես նախաբան կցանկանայի նշել, որ  քննադատվող ցանկացած երևույթ այստեղ հայտնվում է, երբ խորապես և հոգեպես լցվում է իմ համբերության բաժակը: Այսօր ուզում եմ բառիս բուն իմաստով փիտել շաբլոն աղջիկներին, որոնք նորաձևության մի քանի տարր վերցնելով իրենց զգում են քաղաքի գլամուր մասսայի ներկայացուցիչներ ու ամենավատը` նորաձև են համարում իրենց:  Որպես գլխավոր նկար ընտրեցի հենց կարմիր շրթներկով աղջկան, քանի որ ես արդեն ցլի եմ վերածվում, երբ փողոցում ցերեկային ժամերի տեսնում եմ երեկոյան վառ կարմիր շրթներկով դիմահարդարվծ աղջիկների: Չէ, հարցը նրանում չէ, որ չեմ սիրում կարմիրը, հակառակը, այդ շրթներկը հիասքանչ է դասական հագուստի հետ, հատկապես երեկույթներին: Բայց արի ու տես, որ մեր գլամուրիկները հաշվի չեն առնում կարմիրի երանգներն ու իրենց մաշկի գույնը: Սպիտակամորթ աղջիկներին, որոնց մաշկը շատ բաց է, սազում է վառ, թաց կարմիրը: Դեղնավուն մաշկ ունեցողներին կհամապատասխանի բորդո երանգը, իսկ սևուկներին` կարմիրի և ոսկեգույնի խառնուրդ երանգը: Գոնե էս գրառումից հետո, ճիշտ շրթներկ ընտրեք....

 

Հաջորդ նյարդայնացնող երևույթը համատարած երկար շրջազգեստներն են: Համաձայն եմ, դրանք գեղեցիկ են ու նորաձև, ԲԱՅՑ դրանք սազում են բացառապես բարձրահասակ ու երկար ոտքեր ունեցող աղջիկներին: Ինչ իմաստ կա, երբ ցածրահասակ աղջիկը հագնում է այս շրջազգեստն ու քշտած ման գալիս... Կոնքատեղից ջինսերը ևս չեն սազում ցածրահասակներին: Դրանք տեսանելիորեն կարճ են ցույց տալիս ոտքերը, իսկ կռանալու դեպքում նաև ներքնազգեստը, ինչն ահավոր տհաճ է...
Անցնենք աքսեսուարներից ակնոցներին: Աղջիկներ ջան, ձեր հոգուն մատաղ, արդեն հոգնեցնում են ՌԵՅ-ԲԱՆ ակնոցները... ախր ձեզնից ոմանց վրա դրանք մեծ են, կամ ավելի վատ, չեն սազում: Պետք չէ տենդենցին հետևել ու կրել դրանք, եթե նամանավանդ կրում եք դրանք ձեր քթի ծայրին ու գլուխն էլ վեր պահում, որ չընկնեն... Լավ էլի, Լազմիկ...
Եվ վերջում, եթե Ռիհաննայից սկսվեց Կառե կտրվածքի տենդենցը, ապա Սիրուշոյից սկսվեց մազերի այս երանգի տենդենցը, առանց որի ուղղակի անտանելի է պատկերացնել երիտասարդ աղջկան... Սիրելիներս, շագանակագույնի այլ երանգներ էլ կան.... 


Հ.Գ. Եղեք այնպիսին, ինչպիսին կաք, ինքներդ թելադրեք նորաձևությանը.... Չէ որ դուք անհատներ եք, յուրաքանչյուրդ գեղեցիկ է յուրովի... ստեղծեք ձեր ուրույն ոճը...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել