«Ժպտացող զինվո՞ր... Իսկ ինչի՞ վրա է ժպտում հայ զինվորը... Այնքան բաներ են կատարվել, որ մեր զինվորն այլեւս չի ժպտում: Եթե զինվորը պաստառում ժպտում է, ուրեմն կեղծ է»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց Թոքմաջյանը եւ հավելեց, որ, պաստառը պատռելով, գուցե տղայություն են արել:
Հ.Գ Այդ նկարները վերջին մեկ-երկու օրվա ընթացքում այնքան դրական էմոցիա էին տարածել սոցիալական ցանցերում, որ մտածում ես՝ մարդ պետք է ուղղակի ատելությամբ լցված լինի նման բան անելու համար:
Ուղիղ մեկ շաբաթ է՝ մենք միջազգային հանրությանը փորձում ենք ինչ-որ բան ապացուցել, ապացուցել, թե ով է ադրբեջանցին, թե ինչքան ստոր ու վայրի է նա: Հիմա հարց: Ինչո՞վ են այդ նկարները պատռող «կերպարները» տարբերվում ադրբեջանցիներից: Սեփական երկրում սեփական զինվորը ժպտալ չի՞ կարող: Մենք էտ ժպիտը տեսնելու իրավունք չունե՞նք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել