Դժվար է աշխարհում մի երկիր գտնել, որտեղ հայազգի հաջողակ բիզնեսմեններ չլինեն։ Պատմության ընթացքում հայերը հաճախ կարևորագույն պաշտոններ են զբաղեցրել աշխարհում տնտեսության ու առևտրի տարբեր ոլորտներում։ Շատ երկրների կառավարություններ ֆինանսական մարմիններում պաշտոններ էին վստահում հայերին։ Այդ միտումը մինչ այսօր էլ պահպանվել է։ Ստոև ներկայացնում ենք աշխարհի ամենաազդեցիկ 10 հայերին, ովքեր ներառվել են ցանկում ոչ միայն ժամանակակից բիզնեսչափանիշներին համապատասխան իրենց ունեցած հաջողությունների համար, այլև Հայաստանի, Արցախի և հայկական սփյուռքի նկատմամբ ունեցած բարեգոործական ակտիվության համար։

10 САМЫХ ВЛИЯТЕЛЬНЫХ АРМЯН МИРА

Քըրք Քրքորյան (ԱՄՆ) – ԱՄՆ-ի խոշորագույն ընկերություններից մեկի՝ Tracinda Corporation-ի հիմնադիր նախագահը։
1978թ․-ին Time ամսագիրը Քըրք Քրքորյանին անվանեց երկրի ամենահաջողակ ձեռնարկատեր։ Այսօր Քրքորյանի ընկերությունները կառավարում են Նևադայի ու Կալիֆորնիայի խոշորագույն խաղատները (MGM Grand, Flamengo, Intenational Hotel): 2005թ.-ին Washington Post-ը Քրքորյանին տեղադրեց ԱՄՆ-ի ողջ պատմության ընթացքում խաղային բիզնեսի ոլորտի ամենահաջողակ բիզնեսմենների ցանկի երկրորդ հորիզոնականում (առաջին հորիզոնականում Բենջամին Սիգելբաումը)։ Քրքորյանը Միացյալ Հայկական հիմնադրամի և Լինսի հիմնադրամի հիմնադրել է։ 1988-2011թթ. Ընթացքում Քրքորյանը 5 միլիարդ դոլարից ավելի գումար է տրամադրել Հայաստանին ու Արցախին բարեգործության նպատակով։ Նրան շնորհվել է Հայաստանի ազգային հերոսի կոչում։

10 САМЫХ ВЛИЯТЕЛЬНЫХ АРМЯН МИРА

Սթիվեն Կանդարյան (ԱՄՆ) MetLife ապահովագրական միջազգային ընկերության նախագահ։
Կանդարյանի պաշտոնական կարողությունը 25 միլիարդ դոլար է կազմում։ Fortune 500-ում ներկայացված ընկերությունների առաջին հարյուրյակի մեջ ներառված ընկերությունների 90 տոկոսը MetLife-ի հաճախորդներն են։ Այսօր MetLife-ը աշխարհի 500 խոշորագույն ընկերությունների ցանկում 31-րդն է։ Սթիվ Կանդարյանը հայազգի խոշորագույն բարեգործներից մեկն է, սակայն նախընտրում է չհրապարակել իր բարեգործական գործունեության մասին։ Ամեն տարի նա միլիոնավոր դոլարներ է փոխանցում հայկական բարեգործական ֆոնդերին։ Նրա ընկերությունները աջակցություն են ցույց տալիս ԱՄՆ-ի առաջատար լոբբիստական խմբերին։

10 САМЫХ ВЛИЯТЕЛЬНЫХ АРМЯН МИРА

Էդուարդո Էռնեկյան (Արգենտինա) - American International Airports և Aeropuertos Argentina 2000 ընկերությունների նախագահ։ Էռնեկյանի ընկերությունները կառավարում են արգենտինական 32 և Ուրուգվայի, Էկվադորի ու Հայաստանի հիմնական օդանավակայանները։ Հենց Էռնեկյանի միջոցներով (200 միլիոն դոլար) է վերականգնվել Զվարթնոց օդանավակայանի հին տերմինալը։ 2007թ․-ի փետրվարին Էռնեկյանը գնեց Կոնվերս-բանկի ակցիաները։ Այսօր նա համարվում է Արգենտինայի ամենահարուստ բիզնեսմենը ու Հարավային Ամերիկայի 5 ամենահարուստ մարդկանցից մեկը։ Էռնեկյանը Լատինական Ամերկայի հայկական կազմակերպությունների ֆինանսական հիմնական դոնորն է։ Վերջին հինգ տարիների ընթացքում նա մի քանի միլիոն դոլար է ներդրել Հայաստանի ու Արցախի տարբեր ֆոնդեր։ 2011թ․-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը Արգենտինա իր այցելության ժամանակ Էդուարդո Էռնեկյանին հանձնեց «Ասպետ Սուրբ էջմիածնի» շքանան։

10 САМЫХ ВЛИЯТЕЛЬНЫХ АРМЯН МИРА

Գևորգ Հովնանյան (ԱՄՆ) – 1959թ․-ին Գևորգն ու իր եղբայրները՝ Հրայրը, Ժիրայրը և Վահանը հիմնեցին Նյու Յորքի ամանխոշոր շինարարական ընկերությունը՝ Hovnanian Enterprises Inc-ը։ Արդեն 1989թ․-ին ընկերությունն ավելի քան 30,000 տուն ու բնակարան էր կառուցել, 1989-2009թթ ավելի քան 200,000 բնակարան էր վաճառվել։ Այսօր Հովնանյանների ընկերությունը համարվում է ԱՄՆ-ի ամենախոշոր ու հեղինակավոր ընկերություններից մեկը։ 1959թ․-ին Գևորգ Հովնանայանը գումարներ է ներդրել Նյու Ջերսիում ամենամեծ հայկական եկեղեցու շինարարության համար։ 1988թ․-ի կործանարար երկրաշարժից հետո Գևորգն ու նրա եղբայրները հումանիտար օգնության բեռներ են ուղարկել Հայաստան երկրաշարժից տուժածների օգնության համար։ 1991թ․-ին Գևորգ Հովնանայանը Հայաստանին կառույց է նվիրել Նյու Յորքում, որտեղ այսօր գործում է ՄԱԿ-ի հայաստանյան պաշտոնական պատվիրակությունը։ 2006թ․-ին Գևորգ Հովնանայանը 2 միլիոն դոլար է նվիրաբերել Հայկական օգնության ֆոնդին։ Նույն տարում նրան շնորհվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի ու Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն առաջինի անվան շքանշաններ։

10 САМЫХ ВЛИЯТЕЛЬНЫХ АРМЯН МИРА

Ջերարդ Գաֆեսճյան (ԱՄՆ) – West Publishing-ի հրատարակչության փոխնախագահ ու նախագահների խորհրդի անդամ։
Ջերարդ Գաֆեսճյանի գիտելիքների ու ջանքերի շնորհիվ West Publishing ընկերությունը շուկայում մեծ համբավ ձեռք բերեց և աշխատողների թիվը 2000-ից աճեց մինչև 6500-ի։ Գաֆեսճյանը ԱՄՆ-ում հայկական սփյուռքի ակտիվ անդամ է։ 2003թ․-ին նա 20 միլիոն դոլար է նվիրաբերել Վաշինգթոնում Հայոց ցեղասպանության թանգարանի շենքի գնման ու վերանորոգման համար։ Գաֆեճյանը Հայկական օգնության ֆոնդի կարևորագույն բարերարներից մեկն է համարվում։
Երևանի Կասկադի վերակառուցման նախաձեռնությունը Գաֆեսճյանին է պատկանում, ով այդ նպատակով 25 միլիոն դոլար գումար է ներդրել։ Այսօր այստեղ կարելի է գտնել Ջերարդ Գաֆեսճյանի անվան յուրահատուկ թանգարանը։ Այսօր նրա ֆոնդը միլիոնավոր դոլարներ է ծախսում Հայաստանում ջերմային էներգիայի աղբյուրների, արևային սկավառակների ու մարտկոցների արտադրման նպատակով։

10 САМЫХ ВЛИЯТЕЛЬНЫХ АРМЯН МИРА

Վաչե Մանուկյան (Մեծ Բրիտանիա) - MARS հոլդինգ դեղագործական ու բիոտեխնոլոգիական ընկերության հիմնադիր և նախագահ։
Երկար ժամանակ Վաչե Մանուկյանը Բրունեյի արքայազնի գլխավոր վստահված անձն էր։ Անգլիա տեղափոխվելուց հետո նա զբաղեցրեց HSBC բանկի գլխավոր տնօրենի խորհրդականի պաշտոնը։ 2002թ․-ին Վաչե Մանուկյանը դարձավ Լոնդոնի կենտրոնում՝ Բիգ Բենի հարևանությամբ գտնվող «Ադելֆի» հյուրանոցի սեփականատերը։ Մանուկյանը «Մանուկյան և Հայաստան» բարեգործական ֆոնդի հիմադիրն է։ Ֆոնդի ֆինանսավորման շնորհիվ Լոնդոնում վերանորոգվել է Սբ. Եղիշե եկեղեցին։ Մանուկյանը աջակցում է Մեծ Բրիտանիայում հայերի մշաութային ու կրթական տարբեր ծրագրերին, կազմակերպում հայկական խոշոր ցուցադրություններ, ֆինանսավորում հայոց հին պատմության մասին գրքերի տպագրություններն ու հրատարակությունները։ Մանուկյանը Նորք-Մարաշի սրտաբանական կենտրոնի հովանավորներից մեկն է։ Նա ֆինանսավորում է նաև Հարվարդի և Օքսֆորդի համալսարաններում հայ ուսանողների ուսումը։ Վաչե Մանուկյանին շնորհվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան շքանշան։

10 САМЫХ ВЛИЯТЕЛЬНЫХ АРМЯН МИРА

Սերժ Չուրուկ (Ֆրանսիա) – Հեռահաղորդակցական ALCATEL միջազգային խոշոր ընկերության գլխավոր տնօրեն։
1980-1986թթ աշխատել է միջազգային քիմիադեղագործական  Rhone-Poulenc ընկերությունում, որտեղ տարբեր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել։ 1986-1990թթ Orkem եվրոպական քիմիական ընկերության գործադիր տնօրենն էր հանդիսանում։ 1990-1995թթ. նա զբաղեցնում էր նավթի և գազի աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկի՝ Toral-ի, նախագահի ու գործադիր տնօրենի պաշտոնը։ Չուրուկը Ֆրանսիայում հայակակն սփյուռքի ամենավառ ներկայացուցիչներից մեկն է։  Նրա կողմից հիմնադրված ֆոնդերը ոչ միայն աջակցություն են ցույց տալիս հայկական ազգային կազմակերպություններին այլև մեծ երդրումներ են կատարում Հայաստանի ու Արցախի շահերի լոբբիստական կազմակերպություններին: Ավելին,  Չուրուկը տարեկան գումար է հատկացնում համահայկական «Հայաստան» ֆոնդին ու Համահայկական բարեգործական միությանը։

10 САМЫХ ВЛИЯТЕЛЬНЫХ АРМЯН МИРА

Սարգիս Իզմիրլյան (Բահամյան կղզիներ)Կարիբյան ավազանի երկրների պատմության խոշորագույն առողջարան-հանգստյան տան՝ Բահամյան կղզիներում գտնվող Baha Mar –ի հիմնատիր-նախագահը։ Իզմիրլյանների ընտանիքը կառավարում է ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Ճապոնիայում գործող շինարարական ընկերությունների ցանցը։ Ընտանիքի ավագ անդամը՝ Տիգրան Իզմիրլյանը, համակարգում է գետնանուշի միջազգային արտահանման ու վաճառքի մեծ մասը։ 2005թ․-ին Սարգիս Իզմիրլյանը սկսեց Մեծ Բրիտանիայում անշարժ գույքի վաճառքով զբաղվել, որտեղ նրա ընկերություններից մեկը 52,610 քառակուսի մետր տարածք է զբաղեցնում, որի տարածքում  է գտնվում նաև Լոնդոնի քաղաքապետարանը։ Նա հիմնադրել է Շվեյցարիայում հայկական կազմակերպությունների աջակցության ֆոնդը, որի ֆինանսավորմամբ արդեն բազմաթիվ հայկական եկեղեցիներ, դպրոցներ ու մշակությին կենտրոններ են կառուցվելլ երկրում։ Բացի այդ Իզմիրլյանը տարեկան գումար է հատկացնում համահայկական «Հայաստան» ֆոնդին ու Համահայկական բարեգործական միությանը։

10 САМЫХ ВЛИЯТЕЛЬНЫХ АРМЯН МИРА

Վարդան Սարմակեշ (Շվեյցարիա) – Franck Muller էլիտար բրենդային ժամացույցների արտադրության ընկերության գլխավոր նախագահ։
Այսօր Վարդան Սարմակեշը 7 ապրանքանիշեր ունի ու 14 արտադրամասերի սեփականատեր է։ Նա նաև ArmSwissBank-ի նախագահն է։ Տարեկան Սարմակեշը հսկայական գումարներ է տրամադրում Շվեյցարիայում հայակական սփյուռքի գործունեության զարգացման նպատակով։ Այսօր  Franck Muller ընկերությունը իր ներկայացուցչություն ունի նաև Հայաստանում։ Երկար ժամանակ Սարմակեշը «Արարատ» ֆուտբոլային ակումբի համասեփականատեր էր ու ֆինանսավորում էր հայկական ֆուտբոլի զարգացումը։ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանով Սարմակեշը նշանակվել է Ֆրանսիայում Հայաստանի գլխավոր հյուպատոս։

10 САМЫХ ВЛИЯТЕЛЬНЫХ АРМЯН МИРА

Լևոն Հայրապետյան (Ռուսաստան) –  "Собеседник" հրատարակչության տնօրենների խորհրդի նախագահ։ Հետխորհրդական տարիների խոշորագույն հայ բարեգործ։ Նրա ֆինանսական աջակցության շնորհիվ Արցախում աննախադեպ միջոցառում է կազմակերպվել՝ 700 զույգի հարսանիք։ Լևոն Հայրապետյանը հատուկ ֆոնդ է հիմնադրել, որն աջակցություն է ցուցաբերում Արցախի երիտասարդ ընտանիքներին, մասնավորապես առաջին երեխայի ծնունդի դեպքում 2000 դոլար, երկրորդի դեպքում՝ 3000, երրորդի դեպքում՝ 5000, իսկ չորրորդի դեպքոում 10000 դոլարի չափով օգնություն է տրամադրվում։ Նրա միջոցներով բազմաթիվ գյուղեր են վերականգնվել։ Արցախի զարգացման համար ընդհանուր ամամբ 3 միլիոն դոլար է հատկացվել նրա կողից։ Այսօր նրա միջոցերով Արցախում միջազգային չափանիշներին համապատասխան ռազմական դպրոց է կառուցվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել