Ես քո մեջ ոչիչն չեմ սիրում...
Ես քեզ եմ սիրում ..
Քո քայլվածքը ` բռի.. ես ատում եմ
Բայց սիրում եմ , երբ դեպի ինձ ես քայլում...այնքան նուրբ..գեղեցիկ..
Քո շոյանքները զզվելի են..
Բայց սիրում եմ երբ ինձ ես շոյում...
Դու սիրում ես խաղալ մարմնի հետ..Ես ատում եմ ...
Երբ իմ մաշկի վրայով են սահում ձեռքերդ, ես խելագարվելու աստիճան սիրում եմ..
Հայացքդ` չար.. նողկալի..
Բայց որքան սիրուն ու բարի է, երբ նայում ես ինձ..

Ես քո մեջ իմ սերն եմ սիրում..այնքան վառ..պայծառ..կրքոտ..
Սիրում եմ քո մեջ իմ հայացքը...
Երջանկության այն զգացումը, որ ես եմ տվել քեզ... Ես սիրում եմ..
Սիրում եմ քո մեջ իմ աչքերը..
Սիրում եմ քո աչքերով նայել ինձ..
Քո սրտով սիրել..քո տխրությամբ տխրել...
Սիրում եմ քո շուրթերով համբուրել ինձ..
Ես քո մեջ իմ երազանքն եմ սիրում..
Քո մեջ ես ինձ եմ սիրում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել