Neonews.am-ը գրում է․

Այսօր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության մամլո սրահում հանդիպեց լրագորղների հետ: Հանդիպման ժամանակ ներկայացվեց 2014 թ. 9 ամիսների ընթացքում ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների օպերատիվ-ծառայողական գործունեությունը:

Հունան Պողոսյանը նշեց, որ 2014 թ. 9 ամիսների ընթացքում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն ավելացել է, բայց նկատվում է հանցագործության աճի տեմպերի նվազման միտում: Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 90-ով ավել՝ 1192, ծառայողական քննություն է եղել:

600 ոստիկան ենթարկվել է ծառայողական տույժի, 24-ին զբաղեցրած պաշտոնի համար անհամապատասխան են ճանաչել, աշխատանքից ազատվել է 72 ոստիկան:Վերջերս անցկացվող հանրահավաքներին և հանրահավաքների ժամանակ այլ քաղաքի ոստիկանների ներկայությանը անդրադառնալով՝ Հ. Պողոսյանն ասաց, որ Հայաստանում հանրահավաքները սովորական երևույթներ են` ո՛չ առաջին և ո՛չ էլ վերջին անգամ է, իսկ այլ քաղաքի ոստիկանների ներկայությունը հանրահավաքին բնական գործընթաց է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել