Այսօր ինչպես հուշում են կառավարության որոշումները՝ հայ մամուլի օրն է: Առիթից օգտվելով ես չեմ շնորհավորի հայ մամուլի ներկայացուցիչներին օրվա կապակցությամբ, քանի որ

Մամուլն այսօր այնքան ազատ է, որքան ազատ է ՀՀ քաղաքացին

Մամուլն այսօր ազատ է այնքան, որքան Սևան ՔԿՀ կալանավորը

Խոսիք ազատություն մակարդակն այսօր այնքա բարձր է , որ մարդ կարող է հայհոյել լրագրողին ու պարզվի, որ դա անձնական զրույց է

Կարող է պարզվել նաև (համաձայն ՀՀ ՔՕ) մարդը պետք է 5 րոպե անդադար հայհոյի լրագրողին, որ դա համարվի հանցագործություն, ավելին՝ դա պետ է անպայման երրորդ անձի ներկայությամբ լինի

Կարող է պարզվել, որ լրագրողի ծնոտը պեկելու մասին հայտարրոթյանը քանի դեռ չի հաջորդել մասնատված ծնոտի լուսանկարները, ապա դա դեռ սպառնալիք չէ:

Ի դեպ, ես կշնորհավորեմ այն ժամանակ, երբ իր շնորհավորական ուղերձը կհղի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի 168-­րդ համատիրության սանիտարական ծառայության և վերելակների հսկողության ու շահագործման հարցերի պատասխանատուն:
Առողջ եղեք..

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել