Այսօր ներկայացա ՀՀ ոստիկանույան Նոր-Նորք բաժանմունքի Ավանի բաժին, որտեղ հրավիրվել էի ՀՀ ԱՆ ԴԱՀԿ-ի գրության հիման վրա: Համաձայն ՀՀ ԱՆ ԴԱՀԿ-ի ներկայացուցչի, որ անուն ազգանունը ցավոք չգիտեմ,

ՊԱՐԶԵԼ Է, որ ես նշված հասցեում չեմ բնակվում, և պատշաճ ծանուցում հնարավոր չէ, նույնիսկ հարևանները նման մարդ չեն ճանաչում: ԵՎ

ՈՐՈՇԵԼ Է հետախուզում հայտարարել դիմելով ՀՀ ոստիկանույան Նոր-Նորք բաժանմունքի Ավանի բաժին.

Նախ շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ոստիկանության Նոր-Նորք բաժանմունքի Ավանի բաժնի աշխատակից Կարեն Տոնոյանին, ով "ձեռնարկված .օպերատիվ միջոցներով հայտնաբերեց և բերման ենթարկեց ՀՀ ոստիկանության ՀՀ ոստիկանույան Նոր-Նորք բաժանմունքի Ավանի բաժին, որտեղ տվեցի համապատասխան հայտարարություն, ըստ որի ես բնակվում եմ նշված հասցեում և հնարավոր չէ որ ծանուցագիրը առաքված լինելու դեպքում ինձ չհանձնվեր:

Այսպիսով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ կառույցը իր կեղտոտ ու ստոր գործերի մեջ է փորձում ներքաշել նաև ՀՀ ոստիկանությանը, փորձելով իր սադրիչ գործողություններում ներգրավվել նաև ՀՀ ոստիկանությանը:

Փառք ու պատիվ մեր Ոստիկանությանը, որոնք գիտակցում են ՀՀ ԱՆ ԴԱՀԿ կառույցի ստոր ու խարդախ գործունեությունը և տուրք չեն տալիս վերջինիս սադրիչ գործողություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել