Մեր երազանքները օդով են շաղախված..
Իսկ ես գույներ եմ ուզում..
Ներկիր իմ երազանքները վառ գույներով..
Քո ձեռքերում պահիր մատիտներ.. գունավոր, վառ պայծառ.. բայց ռետին չունենաս..
Ես ուզում եմ սխալվել այնքան մինչև սովորեմ..
Թող գույները լինեն ամենապայծառ երանգների..
և մի փոքրիկ սև էլ պահիր, որպեսզի այնտեղ, որտեղ լինի թախիծ սևով ներկես..
Քիչ ներկիր..բայց ներկիր ամպայման..
Ես ուզում եմ ընկնել..ցավել..տանջվել..սովորել և ապրել..հասկանում ես?
Ներկիր սևը, որպեսզի մյուս գույները նրա կողքին վառ ու պայծառ երևան..որպեսզի չդառնան սովորական..
Ներկիր սևը, որ գնահատեմ, ժպտամ..ուրախանամ. երբ սևի կողքին շատ պայծառ գույներով խամրեցնես նրա մգությունը...
Իմ կյանքը ներկիր հասարակ մատիտներով... 
Չեմ ուզում ճոխ .. թանկանոց վրձիններ...
Ներկիր հասարակ մատիտներով,որ իմ կյանքով չխանգարեմ մյուսներին..Որ իմ կյանքի գույները չտպվեն նրանց կյանքի էջերի վրա...
Ես ուզում եմ իմ երջանկությունը լիակատար իմը լինի..
Իսկ երջանկություն սնուցողս` դու...
Արի չխանգարենք մարդկանց..արի չճնշենք ու չնախանձեցնենք..
Մեր երջանկությունը թող մերը լինի.. ներկիր մատիտներով.. քանզի վրձնով եթե ներկես..գույները կտպվեն ուրիշների կյանքի էջերի վրա...
Իսկ մարդիկ կնախանձեն մեր այդչափ երջանկությանը,,,
Ներկիր իմ երազանքները.. իմ կյանքը...ներկիր հասարակ մատիտներով.. բայց ներիր գունավոր.. ու դու ներկիր...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել