Նորմալ երկրներում, նորմալ հասարակություններում մամուլի հերոս է դառնում իր իրավունքների համար պայքարող ազատ քաղաքացին, որը պատրաստ է կյանքը տալ հանուն սեփական սկզբունքների ու արժանապատվության: Երկու օր է, ինչ լրատվական կայքերն ու թերթերի առաջին էջերը հեղեղված են լրատվությամբ, թե ԱԺ նախկին պատգամավոր, բազմաթիվ կուսակցություններ փոխած, տասնյոթ տարի ԱԺ-ում ընդդիմադիր խաղացող Վիկտոր Դալլաքյանին Նախագահականում ինչ պաշտոն են տվել, ոնց է փոխարինելու Գառնիկ Իսագուլյանին` որպես ԱԺ-ում ՀՀ Նախագահի ներկայացուցիչ: Իսկապես որ աշխարհացունց իրադարձություն է, որ մեր ԶԼՄ-ները ներկայացնում են: Տեւական ժամանակ մամուլում ինտրիգներ հրահրելուց եւ իր «արջի ծառայությունը» իշխանություններին հիշեցնելուց հետո վերջապես այս կարիերիստը պաշտոն ստացավ: Եթե չստանար, ուրիշ ինչո՞վ էր կարողանալու իրեն արժեւորել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել