Tert.am-ը գրում է․

Իկարիան համարվում է աշխարհի ամենայուրահատուկ վայրերից մեկը այն պատճառով, որ այստեղ մարդիկ չափազանց երկար են ապրում: Իկարիայի բնակիչներն առողջ են և նույնիսկ տարիքի հետ ավելի դիմացկուն են դառնում ու ավելի քիչ հիվանդանում օրինակ` Ալցհեյմերի հիվանդությամբ, քաղցկեղով կամ սրտանոթային հիվանդություններով:

Ինչպես գրում է Huffington Post-ը` այս կղզին բազմաթիվ ուսումնասիրողների հետաքրքրության առարկան  է դարձել, որի արդյունքում առաջ են քաշում երեք հիմնական գործոն, որոնք ազդում են կյանքի տևողության վրա: Դրանք են՝ մեկուսացումը, էկոլոգիան և սնունդը: Առաջինի պատճառը ուժեղ քամիներն են և Իկարիայում խոշոր բնակավայրերի բացակայությունը:

1. Սնվել տեղական սեզոնային մթերքներով և խնայողաբար. այստեղ միսն օգտագործում են հազվադեպ` տարվա մեջ 2-3 անգամ: Յուրաքանչյուր իկարիացին ունի սեփական այգի, որտեղ նրանք աճեցնում են թարմ մրգեր և չեն օգտագործում քիմիական պարարտանյութեր: Քաղցրեղենից բնակիչներն օգտագործում են միայն բնական մեղր:

2. Ապրել գիտակցաբար և չշտապել. մարդիկ Իկարիայում քայլում են հանգիստ, չշտապելով, բավականաչափ ժամանակ տրամադրելով շրջակայքի ուսումնասիրությանը և կյանքի ամեն պահը վայելելուն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել