Neonews.am-ը գրում է․

ՄԱԿ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ միջազգային հասարակությունը չի հասցնում Էբոլայի աճող տեմպերի հետևից և որ արդեն դեկտեմբեր ամսին իր կարծիքով ամեն շաբաթ Էբոլա վիրուսով կվարակվի մինչև 10 հազար մարդ:

Համաճարակի կանխման առաքելությամբ զբաղվող Էնթոնի Բենբերին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, հայտարարել է, որ վարակը տարածվում է ավելի արագ, քան բժիշկները կարող են մեթոդներ կիրառել: Բենբերիի խոսքերով վարակը հաղթում է մրցավազքում:

Երեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ աշխարհը համապատասխան միջոցներ չի կիրառում վարակը կանխելու համար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել