Tert.am-ը գրում է․

Հոկտեմբերին 10-ին Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու ստորագրությունից հետո կնվազե՞ն եվրոպական ներդրումները Հայաստանում և, վերջապես, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, հնարավո՞ր է, որ անդրադառնան նաև Հայաստանի վրա:

Tert.am-ը այս մասին զրուցել է Հարավային Կովկասի տարածաշրջանային փորձագետ Մարգիտ Շտեֆելի, քաղաքագետներ Հմայակ Հովհաննիսյանի ու Ռուբեն Մեհրաբյանի հետ:

Գերմանացի փորձագետ Մարգիտ Շտեֆելը Tert.am-ի հետ զրույցում չբացառեց նման հեռանկարը. «Այդ պատժամիջոցներն ուղղված չեն Հայաստանի Հանրապետության դեմ , ուղղված են Ռուսաստանի Դաշնության դեմ, սակայն, հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները տարբեր՝ պաշտպանության, տնտեսության, ներդրումային ոլորտներում, չենք բացառում, որ կարող են որոշակի ազդեցություն ունենալ: Բայց, նորից կրկնում եմ, այդ պատժամիջոցներն ուղղված չեն Հայաստանի դեմ, այլ՝ Ռուսաստանի: Դրա բացասական ազդեցությունն արդեն կախված է նրանից, թե Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ինչպիսի՞ն են և ինչպիսի՞ համագործակցություն կարող են ունենալ»:

Գերմանացի փորձագետն այս համատեքստում հիշեցրեց, որ Հայաստանը, երկար տարիներ բանակցելով Ասոցացման համաձայնագրի շուրջ, ի վերջո հրաժարվեց դրանից ու կրկին արձանագրեց, որ ԵՄ-ի Ասոցացման համաձայնագիրը և Եվրասիական պայմանագիրն անհամատեղելի են:

«Ափսոսում եմ, բայց Ասոցացման համաձայնագիրը չի կարող համատեղելի լինել Եվրասիական տնտեսական համագործակցության պայմանագրի հետ, դրա համար էլ ստորագրելով ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը, արդեն բացառում եք Ասոցացման համաձայնագիրը: Ցավում եմ, բայց դա քաղաքական որոշում չէ, այլ տնտեսական համագործակցության կանոններն են, որոնք թույլ չեն տալիս երկու համաձայնագրերի համաժամանակյա ստորագրումն ու անդամակցությունը»,-նշեց գերմանացի փորձագետը:

Մարգիտ Շտեֆելը Հայաստան էր եկել Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության պատվիրակության հետ, ուստև հետաքրքրվեցինք, թե ինչպես է գնահատում Հայաստանի ներդրումային դաշտը, ինչին ի պատասխան՝ նա ասաց. «Հայաստանը շատ հետաքրքիր երկիր է Գերմանիայի համար, բայց այս պահի դրությամբ մենք ավելի շատ առևտրի ոլորտում ենք համագործակցում, քան ներդրումների: Յուրաքանչյուր երկիր ցանկություն ունի արտասահմանյան ներդրումներ ստանալու, Գերմանիան ևս ցանկանում է այստեղ ներդրումներ ունենալ: Եվ այս հարցում շատ կարևոր է մրցակցային դաշտը, թե որ երկիրը ավելի հետաքրքիր պայմաններ կարող է ապահովել արտասահմանյան ներդրողների համար»:

Կոնկրետ հայաստանյան մրցակցային դաշտի վերաբերյալ գերմանացի հյուրն ասաց. «Ինչպես գիտեք՝ Հայաստանն ունի փակ սահմաններ Ադրբեջանի և Թուրքիայի հետ և դրանով հանդերձ՝ չեմ կարող այդ մրցակցային դաշտի բարձր լինելը որպես այդպիսին գնահատել։ Սակայն նաև շատ հետաքրքիր է, որ ՀՀ-ն ունի մոտ 3 միլիոն բնակիչ, որը բավական շատ է, որպեսզի մենք կարողանանք այդ մրցակցային դաշտը գնահատել: Ինձ թվում է՝ այդ հանգամանքը ևս կարելի է հետաքրքիր համարել ներդրումների համար»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել