Այսօր լրագրողների համերաշխության միջազգային օրն է: Տոնը հաստատվել է 1958 թ. Բուխարեստում, Ժուռնալիստների միջազգային միության 4-րդ համաժողովի ժամանակ: Կոնգրեսի պատվիրակները նշել են, որ այս օրը բոլոր երկրների և հրատարակությունների լրագրողները պետք է ողջ աշխարհում ցուցաբերեն համախմբվածություն, հատկապես իրենց իրավունքների պաշտպանության գործում: 

Տոնը նախապատմություն ունի: 1943 թ. սեպտեմբերի 8-ին մահապատժի ենթարկվեց չեխ լրագրող, գրող-հակաֆաշիստ Յուլիուս Ֆուչիկը: Նա ողջ աշխարհում հայտնի է դարձել իր «Թոկը վզին ռեպորտաժ» գրքով, որը գրել է Պրահայի բանտերից մեկում: Նրա մահից հետո գիրքը թարգմանվել է 70 լեզվով, իսկ 1958-ից Ֆուչիկի մահվան օրը` սեպտեմբերի 8-ը, սկսեց նշվել որպես լրագրողների համերաշխության միջազգային օր:
Աղբյուրը` Panorama.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել