Արդեն երկար ժամանակ է ինչ հանդիպում ես նրա հետ, և ամեն ինչ լուրջ է թվում։ Դուք գրեթե ամեն օր խոսում եք միմյանց հետ։ Դու սիրում ես նրան, և ուրախ ժամանակ եք անցկացնում միասին, սակայն արդյո՞ք դա իսկական սեր է։  Ահա 8 նշան, որ դու իսկապես սիրում ես.

 1  Նա առաջինն է, որ քո մտքին է գալիս

Երբ առավոտյան արթանում ես միանգամից նա է մտքիդ գալիս։ Երբ հայելու մեջ նայում լվացվելիս, նորից նա է մտքիդ։

 2  Դու նրան պատմում ես քո գաղտնիքները

Եթե դու չես դժվարանում նրա հետ ամբողջովին անկեղծ լինել՝ պատմելով այնպիսի բաներ, որոնց մասին ուրիշ ոչ ոքի հետ չէիր խոսի, ամենայն հավանականնությամբ դու սիրում ես նրան։ Մենք պատրաստ չենք պատմել մեր կյանքի որոշակի հատվածների մասին մարդկանց, մինչև որ ամբողջովին նրանց հետ մեզ հարամարավետ չզգանք, այնպես որ նա քեզ համար հատուկ է, եթե դու նրան վստահում ես ամբողջությամբ։

  3   Դու սիրում ես նրա թերությունները

Նա քեզ դուր է գալիս ամբողջությամբ, նույնիսկ նրա թերություններն են գրավում քեզ։ Միգուցե նա տարօրինակ ձայներ է հանում ծիծաղելիս, կամ սիսեռները հատիկ-հատիկ է ուտում։ Եթե նկատում ես, որ այն, ինչ սովորաբար քեզ հունից կհաներ, կամ կնյարդայնացներ՝ նրա դեպքում քեզ նույնիսկ դուր է գալիս կամ զվարճացնում, ուրեմն դու իսկապես սիրում ես նրան։

 4  Դու տեսնում ես նրան ապագայի մասին քո մտքերում

Եթե նա հայտնվում է ապագայիդ մասին քո մտքերում, պլաններում ու պատկերացումներում, ապա սա ևս մեկ նշան է, որ դու սիրում ես նրան։ Իսկ եթե ընդհանրապես դժվարանում ես պատկրացնել ապագադ առանց նրա, ուրեմն իսկապես կարող ես համոզված լինել զգացմունքներիդ մեջ։

 5  Կարծում ես, որ նա յուրահատուկ է

Մենք բոլոր էլ կարծում ենք, որ մենք յուրահատուկ ենք, ինչպես փաթիլ, որ թռչում է կյանքի քամիների մեջ ու շատ հազվադեպ է, որ նույն զգացումն ունենք մյուս մարդկանց հանդեպ։ Ավելին, մենք այնքան հազվադեպ եք մտածում, որ մյուս մարդիկ յուրահատուկ են, որ երբ ունենում ենք այդ զգացումը, ապա դա իսկապես նշանն է այն բանի, որ նա իսկապես թանկ է մեզ համար` և որ մենք նրան կա՛մ որպես ընկեր ենք ընդունում, կա՛մ էլ սիրում ենք։

 6  Դու անընդհատ ուզում ես նրա հետ լինել

Երբ դու սիրահարված ես, նրա հետ անցկացրած ժամանակը քիչ է թվում։ Եթե դուք հանգստյան օրերը միասին եք անցկացրել, երկուշաբթի միասին ճաշել եք ու դու դեռ ոգևորված երեքշաբթի ձեր հանդիպմանն ես սպասում, ապա ամենայն հավանականությամբ դու սիրահարված ես։ Ինչպես ցույց են տվել գիտական հետազոտոթյունները, սիրահարվածությունը նույն տեսակ վարքագծի պատճառ է դառնում, ինչ թմրանյութերից կամ դրամախաղից կախվաությունը. այս դեպքում կախվածություն է առաջանում մարդկանց միջև ռոմանտիկ կապվածությունից։

 7  Դու ուզում ես, որ ընկերներդ նույնպես նրան սիրեն

Եթե դու անհանգստանում ես, թե ինչ կմտածեն նրա մասին ընկերներդ ու ընտանիքիդ անդամները, ապա ամենայն հավանականությամբ պատճառն այն է, որ դու ցանկանում ես նրան տեսնել ձեր ընտանեկան հավաքույթների ժամանակ։ Երբ սկսես նրա մասին մտածել ձեր  հարաբերություններից դուրս՝ կյանքիդ մաս կազմող մյուս մարդկանց հետ շփման մեջ, ապա դա կարող է նշանակել նրա հանդեպ ունեցած քո լուրջ զգացմունքների մասին։

 8  Դու ցանկանում ես նրան միշտ կողքիդ տեսնել

Ամեն ինչից զատ դու կարող ես ասել, որ սիրում ես նրան, եթե ձեր հարաբերություննեերի ընթացքում դու ավելի ու ավելի ես կապվում նրա հետ՝ ցանկանալով նրան անընդհատ  կողքիդ տեսնել։ Այս բոլոր կետերը վերաբերում են ավելի երկարատև հարաբերությունների մասին, քանի որ նոր սերը խելահեղ զգացմունքներ է առաջացնում և միայն ժամանակի ընթացքում է, որ կարող ես հասկանալ, արդյոք դա իսկական սեր է, թե ոչ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել