Երբ հայկական պատվիրակությունը Խրիմյան Հայրիկի ղեկավարությամբ մեկնելու էր ԵվրոպաԲեռլինի կոնգրեսին մասնակցելու, նրա շրջապատի մոտիկ մարդիկ նրան հարցնում են.
-Սիրելի՛ Հայրիկ, դու եվրոպական լեզուներ չգիտես, ինչպե՞ս ես արտահայտվելու, Հայկական հարցը եվրոպական տերությունների ղեկավարների առջև ինչպե՞ս ես բարձրացնելու:
-ճիշտ է, ես չգիտեմ նրանց լեզուն, բայց գիտեմ մի լեզու, որ ընդհանուր է և հասկանալի բոլոր ազգերի համար, դա լացն է: Ես կբարձրանամ ամբիոն ու խոսելու փոխարեն հոնգուր - հոնգուր լաց կլինեմ, Լւ եվրոպական պատվիրակները կզգան իմ ազգի ողբալի վիճակը:
Իհարկե, Խրիմյան Հայրիկին և նրա պատվիրակությանը ոչ միայն ձայն չտվին վեհաժողովում, այլև ներս չթողեցին:
Հայկական հարցը չլուծվեց, և մեր պատվիրակությունը հուսախաբված վերադարձավ:
Երբ Խրիմյան Հայրիկին փհարցնում էին Բեռլինի վեհաժողովի մասին, նա հուզված ասում էր, որ այնտեղ կաթսայով հարիսա էին բաժանում, և ուրիշ պետություններ եկել էին երկաթե շերեփով ու վերցրին իրենց հասանելիք հարիսան, իսկ մենք հայերս, գնացել էինք թղթե շերեփով, և դրա համար մեզ հարիսա չհասավ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել