Նիկոլ Փաշինյանի հիմնած «Քաղաքացիական պայմանագիր» միավորումը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ, որքան էլ առաջին հայացքից զարմանալի լինի, քննադատել է ոչ թե իշխանություններին, այլ Եռյակի հոկտեմբերի 10-ի հանրահավաքը:
Իհարկե չեմ հիշում, թե երբ է վերջին անգամ «Քաղաքցիական պայմանագիրը» որևէ հայտարարությամբ հանդես եկել կամ ընդհանրապես ինչ-որ բան արել: Բայց երեկվա հայտարարությունը շատ ուշագրավ է և բացում է Նիկոլ Փաշինյնաի իրական դերակատարման մասին մի շարք փակագծեր:
Նախ «Քաղաքացիական պայամանգիրը» ստեղծվել է որպես ընդդիմադիր միավորում, և կարծես տրամաբանական պետք է լիներ, որ նրա հայտարարությունը պետք է առաջին հերթին անդրադառնար իշխանությունների ինչ-որ քայլերին կամ որոշումներին:
Բայց որքան էլ զարմանալի լինի, այդ հայտարարության մեջ մեկ խոսք անգամ չկա իշխանություններին մասին: Ավելին, ընդդիմադիր շարժումը իր ողջ հայտարարությունը նվիրել է հոկտմբերի 10-ի հանրահավաքին, և փնովում է նույն այն ուժերին, որոնք այսօր սկիզբ են դրել երկրում համակարգային փոփոխությունների:
Այլ կերպ ասած, «Քաղաքացիական պայմանագիրը» ի դեմս Նիկոլ Փաշինյանի, լինելով «ընդդիմադիր» գործող իշխանություններին, քննադատում է այն ուժերին, ովքեր ուզում են կասեցնեն արտագաղթը, նվազեցնեն աղքատությունը, կրճատեն գործազրկությունը, իրավիճակ փոխեն երկրում: Հետևաբար, քննադատելով ոչ իշխանական ուժերին` «Քաղաքացիական պայմանագիրը» հստակորեն բացահայտում է , որ աշխատում է իշխանությունների համար:
Այդ հայտարարությունը վերջնականորեն բահայատում է, թե ինչ դերակատարում ունի Նիկոլ Փաշինյանը, քանի որ, բոցաշունչ ելութոներ ուենանլով ԱԺ ամբիոնից, իր իսկ նախաձեռնած կազմակերպությունը ծառայեցնում է իշխանությունների շահերին: Պատահական չէ, որ ստեղծման օրվանից ոչինչ չարած ու չձեռնարկած միավորումը հանկարծ նորից հայտնվում է ջրի երեսին Եռյակի հանրահավաքից ընդամենը 3 օր անց և նույն այդ հանրահավքին ուղղված «քննադատությամբ»:
Որքան էլ որ տարբեր քողարկված «ընդդիմադիր» գործիչներ փորձեն պահպանել իրենց դիմակը, միևնույն է, ինչ-ինչ քայլեր բացահայտելու են նրանց ով լինելը, և Նիկոլ Փաշինյանի հիմնած քաղաքական միավորումը երեկ հենց դա արեց: Երբ իշխանության ներկայացուցիչներն են փնովում Եռյակին, դա գոնե հասկանլի է և տրամաբական, բայց երբ դա անում են այնպիսի գործիչներ, որոնք հանդես են գալիս որպես «բոցաշունչ ընդդիմադիրներ», բայց մյուս կողմից աշխատում նույն իշխանությունների համար, դա առնվազն անհասկանալի է, չնայած Հայաստանում անհասկանալի դեպքեր կամ դեմքեր այլևս չկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել