Նախ արձանագրեմ, որ ՀՀ և ԼՂՀ միջև մաքսակետ տեղադրելու հարցը բանակցությունների առարկա չի եղել, և երկրորդը՝ ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրում դրա մասին որևէ կետ չկա: Այնտեղ պարզապես նշվում է շատ տրամաբանական մի ձևակերպում, որ պետությունների մաքսային տարածքը դա իրենց տարածքն է: Ընտրովի մոտեցում Հայաստանի Հանրապետությունը իր նկատմամաբ բնականաբար չէր կարող ընդունել, և որպեսզի ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցը փակենք, ասեմ, որ մենք հաստատել ենք այն մոտեցումը, որ Հայաստանն ի սկզբանե ունեցել է անկախացման օրերից, այսինքն՝ Ղարաբաղը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության մի մասը, մենք մեր հարաբերությունները Ղարաբաղի հետ կառուցում ենք որպես դե ֆակտո կայացած պետության հետ՝ չճանաչելով դե յուրե, և մեր հարաբերությունները հորիզոնական են: Այնպիսի տպավորություն է, որ Բաքուն դարձել է իր քարոզչության գերին՝ փորձելով համոզել, որ Ղարաբաղը Հայաստանի մաս չէ, և դա այն դեպքում, որ այդ գաղափարը միշտ մեր դիրքորոշումն է եղել և մնում է: Մենք հարգում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ցանկացած պահի Հայաստանը կարող է ճանարել ԼՂՀ անկախությունը և միայն չի ճանաչում՝ պայմանավորված Մինսկի խմբի բանակցությունների ձևաչափով և այլ հարցերով: Եվ դա ամենևին չի նշանակում, որ մենք մեր հարաբերությունները չենք կառուցում հորիզոնական, այնպես որ, մենք միայն վերահաստատել ենք այն, ինչ տարիների ընթացքում եղել է մեր պաշտոնական դիրքորոշումը:

Հատված ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի՝ Ռ-Էվոլյուցիա հաղորդաշարին 12.10.2014-ին տված հարցազրույցից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել