Գրում եմ փոքր ինչ ուշացումով և այսօրվա խաղից առաջ...
Ես հպարտ եմ Հայաստանի ազգային հավաքականով: Հպարտ եմ ԱՅՍ հավաքականով: Սերբերի հետ խաղում ես վերջապես տեսա այն թիմը, որին այդքան կարոտում էի «Ավիվայի» մղձավանջից հետո, որին այդքան կարոտում էի Ժիլինայի հեքիաթից հետո: Թիմ, որն աշխատում է միասին, թիմ, որի հույսը մեկը չէ, երկուսը չեն, այլ բոլորը` մեկը մյուսով: Էլի հակագրոհներով էինք խաղում, էլի պաշտպանվում էինք 10.5 հոգով, բայց մոտ էինք հաղթանակին, ընդ որում վստահ հաղթանակին: Բոլոր նրանք ովքեր վստահ էին, որ այս թիմն առանց Մխիթարյանի, Յուրայի, Արասի ու Գևի ոչնչի ունակ չէ, թող գնան ՌեալաԲարսայով տառապեն ու շարունակեն չհավատալ: Մեր տղաներին պետք չեն այդպիսի հավատ ունեցող երկրպագուներ: Մեզ պետք չեն երկրպագուներ, ովքեր տղաների կողքին են միայն հաղթանակների ժամանակ: Այնպես որ կոչ եմ անում բոլոր նրանց, ում կարծիքը փոխվել է մեր թիմի մասին Սերբիայի հետ խաղից հետո և գալ Հանրապետական Ստադիոն...

‪#‎Ես_գնում_եմ_Հայաստան_Ֆրանսիա_խաղին‬....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել