Հնդկաստանում մի տղամարդ ականջի քորի գանգատով դիմեց բժշկի։ Հնդիկ բժիշկները նրա ականջի մեջ 7,6 սմ երկարությամբ կենդանի ծղրիդ գտան: Նրանց հաջողվեց բարակ պինցետի միջոցով հեռացնել միջատը տղամարդու ականջից: Դերբիի համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամ Մայքլ Սվիթը հայտնել է.

- Հնդկական ընտանեկան ծղրիդները խիստ ագրեսիվ միջատներ են համարվում: Ընդ որում, դրանք նախընտրում են միայն տաք երկրներում բնակվել եւ խուսափում են ցերեկային լույսից: Ծղրիդն, ամենայն հավանականությամբ, տղամարդու ականջի մեջ ներթափանցել է այն ժամանակ, երբ վերջինս քնած է եղել։

В ухе у мужчины поселилась агрессивная тварь

Այս միջատն ամենևին էլ միակ կենդանին չէ, որ սիրում է մարդու ականջի մեջ խցկվել:  Այս տարվա սկզբին մի թայվանցի կնոջ ականջի մեջ էլ արնաշաղախ գնդի վերածված թրթուր էր հայտնաբերվել: Նման դեպքերում մի շարք ախտանշաններ՝ ականջի կարմրություն, այտուցվածություն, արյան, բորբոքային հեղուկների եւ թարախի արտահոսք կարող է նկատվել: Խնդիրների սրացման ժամանակ առաջանում են գլխապտույտ, հավասարակշռության կորուստ եւ սրտխառնոց։  Չնայած տղամարդոթւ մոտ բացի ուժեղ քորից ոչ մի նմանատիպ ախտանշաններ չեն եղել, Սվիթը նշել է, որ եթե ծղրիդը մի փոքր ավելի երկար մնար տղամարդու ականջում, նրա մոտ հավասարակշռության եւ լսողության հետ կապված խնդիրներ կարող էին առաջանալ: Եթե ականջի մեջ օտար մարմին է հայտնվել, հարկավոր է անհապաղ բժշկի օգնությանը դիմել, խորհուրդ է տալիս մասնագետը:

В ухе у мужчины поселилась агрессивная тварь

Միջատի դուրսբերման ողջ գործընթացը տեսագրվել է։ Այս տեսանյութի կադրերը նկարահանվել են Վիլուպուրամի հետազոտական կենտրոնի բժիշկների կողմից։ Վիրաբույժի գերնպատակներից մեկը հենց առաջին փորձից միջատին պինցետով բռնելն էր, քանի որ հակառակ դեպքում այն կարող էր փորձել ավելի խորը թաքնվել ականջի մեջ։ Տղամարդու լսողական օրգաններն անվնաս են մնացել, և որ ամենակարևորն է, անվնաս է մնացել նաև միջատը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել