«Ասում են, թե «Շրջանառության հարկի մասին» օրենքից բողոքող բազմաթիվ առևտրականների ավելի շատ հուզում են ոչ թե բուն օրենքի հետ կապված խնդիրները, այլ այն, որ նրանք ավելի հաճախ պետք է հարկային տեսուչների հետ առնչվեն:

Այլ խոսքով, առևտուր անող ոչ մի քաղաքացի, բնականաբար, դեմ չէր լինի, որ իր հարկային բեռը կրճատվի, սակայն իրականում բավականին «ծանր» բեռ է դրվում նրանց ուսերին:

Շատերն արդարացիորեն փաստում են, որ նոր օրենքով իրենց դռանը պատեհ-անպատեհ չոքելու է հարկայինի «ուղտը» և ամեն անգամ մի չնչին խախտում են հայտնաբերելու և իրենց «լռության» համար անհամաչափ «գին» են պահանջելու»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել