Անցած քսանամյա ճանապարհը ցույց է տալիս, որ մենք փորձում ենք կառուցել Ժողովրդավարություն Սովետական ամբողջատիրական հասարակարգի մտածելակերպով և սովորույթներով: Մտավորականները առաջվա նման գեղեցիկ խոսում ու գրում են նյութեր, ազդեցիկ խմբագրապետերը իրենց պարբերականներում գրում են գեղեցիկ ու բարձրակոչ խմբագրականներ, չինովնիկներն ու պետական գործիչները առաջնորդվում են միայն վարչահրամայական ռեսուրսներով, ... իսկ ժողովրդին ոչինչ չի մնում անել, քան լսելն ու կուրորեն ենթարկվելը:
Սովետական հասարակարգում մտավորականն ու չինովնիկը գնահատվում էին որպես բարձր արժեքակիրներ, ուստի նրանք իրենց խոսքով ու գործով կարող էին փոփոխություն մտցնել ու առաջնորդել մասսաներին: Հիմա նրանք բարձր արժեքակիրներ չեն համարվում կամ չեն կրում այդ արժեքները, ուստի երկու դեպքում էլ նրանց խոսքը մնում է զուտ որպես գեղեցիկ խոսք: 
Ոմանք այդ գեղեցիկ խոսքով բավարարվում ու կարողանում են իրենց տեղը գտնել այսօրվա արժեզուրկ խառնիճաղանչ հիերարխիայում, ոմանք էլ պարփակվում ու խռովկանի նման ձեն չեն հանում, պատճառաբանելով, որ իրենց լսող չկա:
Այսպիսով՝ ավելի ենք հեռվանում իրականությունը տեր կանգնելու հնարավորությունից և ազգովի ընկել ենք որպես հետևանք առաջացած դժվարությունների ու բարդությունների հետևից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել