2011-2014թթ քաղաքական զարգացումների առանցքը եւ հատվածներ պտույտից

Հատված քաղաքագիտական վերլուծությունից
...Իմ ելակետն այս հարցում հետեւյալն է. Հանրապետական կուսակցության եւ Բարգավաճ Հայաստանի հակամարտությունն արդեն կայացած փաստ է, որը ոչ մի լուրջ քաղաքական ուժ չի կարող ուրանալ եւ հաշվի չառնել։ Ի դեմս Բարգավաճի, ըստ էության, ուրվագծվում է քաղաքական շրջանակներում վաղուց ակնկալված Երրորդ ուժի ձեւավորումը, ինչը, սակայն, հակառակ բոլոր կանխատեսումների, տեղի է ունենում ոչ թե ընդդիմության դաշտում, այլ իշխանական ճամբարում։ Արդարությունը, սակայն, պահանջում է նշել, որ նման զարգացում ժամանակին գուշակել էր քաղաքագետներից միայն մեկը՝ Արմեն Բադալյանը։

...Իհարկե, առայժմ դժվար է գուշակել, թե որքան հեռուն կգնան իշխանական կոալիցիայի ներսում ծագած տարաձայնությունները, բայց եթե պարզվի, որ Բարգավաճ Հայաստանն անկեղծորեն մտադիր է դուրս գալ կոալիցիայից եւ պայքարել իրապես արդար ու օրինական ընտրություններ անցկացնելու համար, ապա, իմ կարծիքով, Հայ Ազգային Կոնգրեսն այդ պարագայում պետք է պատրաստ լինի լրջորեն քննարկել նրա հետ համագործակցելու հնարավորություններն ու հեռանկարները։ Այդ համագործակցությունը կարող է ունենալ տարբեր դրսեւորումներ, որոնք կհստակեցվեն քննարկումների ընթացքում, բացառելով միայն միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու տարբերակը։

Լեւոն Տեր-Պետրոսյան 
25:11:2011թ
պատասխան
***«ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին զեկուցել են իր բացակայության ժամանակ հանրապետությունում տեղի ունեցած քաղաքական զարգացումներից»,- այս մասին այսօր «Ա1+»-ին ասաց ԲՀԿ նախագահի խոսնակ Խաչիկ Գալստյանը:

Նրա խոսքերով պարոն Ծառուկյանն այդ ամենն ընդունել է ի գիտություն, այդ թվում ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության մասին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն ու այս առիթով քաղաքական ուժերի մեկնաբանությունները:

Ինչ վերաբերում է կոալիցիոն գործընկերների, մասնավորապես ՀՀԿ-ի այն հայտարարությունները, թե ԲՀԿ-ն դուրս չի գա կոալիցիայից, պարոն Գալստյանն ասաց. «Մենք միայն մեր կուսակցության հայտարարություններն ու քայլերն ենք պարզաբանում»:
Դեկտեմբեր 03:12: 2011թ

*«Առավոտ»-ը այսօր «Ի՞նչն է խանգարում Տեր-Պետրոսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպմանը» վերնագրով նյութ էր հրապարակել: iLur.am-ի հետ զրույցում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը, պատասխանելով հարցին` թե ի՞նչն է խանգարում նրանց հանդիպմանը, պատասխանեց. «Բացարձակապես ոչինչ չի խանգարում»: 
22.01.2014
P.S հոկտեմբերի 10-ին արդեն կատարվեց գործուն քայլ, որը չի կարող չբերել իշխանաթոխության

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել