Աղթամար կղզին 20-րդ դարի սկզբին: Աղբյուրը՝ www.houshamadyan.org

Աղթամար կղզին 20-րդ դարի սկզբին: Աղբյուրը՝ http://www.houshamadyan.org

Անցյալ տարի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը թուրք գրականության լավագույն ներկայացուցիչներից մեկին՝ ազգությամբ քուրդ Յաշար Քեմալին պարգևատրեց «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով՝ «հայ ժողովրդի մշակութային ժառանգության նկատմամբ ունեցած խոր հարգանքի և քաղաքացիական խիզախումի, արդարության, ազատության և մարդկային արժանապատվության արժեքների հանդեպ նվիրումի և գրական վաստակի համար»։

Մասնավորապես, Յաշար Քեմալի ավանդը մեծ է հայկական ճարտարապետական գոհարներից մեկի՝ Աղթամարի Սուրբ Խաչ վանքի ավերումից փրկելու գործում:

Թուրքական հանրապետության հիմնադրումից հետո առանց տերերի մնացած հայկական մշակութային ժառանգությունը արդեն նոր պետությունում չունեցավ ապահով գոյություն: Հանրապետության առաջին տարիներից սկսած թուրքական իշխանությունները զանազան պատրվակներով («պետական կարիքների համար») ոչնչացնում էին հայկական վանքերն ու այլ հայկական կառույցներ: Այս քաղաքականության արդյունքում 1915թ. նախօրեին միայն Արևմտյան Հայաստանի տարածքում գտնվող 170 հազար հայկական հուշարձաններից այսօր պահպանվել է միայն 2-3 տոկոսը: Հայկական եկեղեցիների ավերման գործընթացը հատկապես մեծ թափ ստացավ 1950-ականներին Արևմտյան Հայաստանում: Ավերումից բացի կիրառվում էր նաև այլ մոտեցում. հայկական հուշարձանները կամ թողնվում էին անխնամ՝ ենթարկվելով գանձագողերի հարձակումներին…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել