Tert.am-ը գրում է․

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունեց հոկտեմբերի 10-ին մեկնարկած «Զինվորական բժշկության արդի հիմնախնդիրները» թեմայով անդրանիկ միջազգային գիտաժողովի մասնակիցներին:

Նախարարի խոսքով՝ Զինված ուժերի բուժծառայությունը սկսել է զրոյից կայանալ՝ օգտագործելով քաղաքացիական բուժծառայության ռեսուրսները: Այսօր է առողջապահական ընդհանուր համակարգի հետ են աշխատում: «Քսաներեք բուժհիմնարկ զորահավաքային ծրագրեր ունի: Արդեն մի քանի տարի է, որ ես առաջարկում եմ մեր ղեկավարությանը, որ ՀՀ առանձնահատկությունները հաշվի առնելով կարելի է ստեղծել համատեղ, միասնական բուժհիմնարկներ, որտեղից կարող են օգտվել քաղաքացիներն ու զինվորականները: Արդեն իսկ նոր նշանակված առողջապահության նախարարի հետ մշակել ենք օրենսդրական համապատասխան առաջարկություններ, որ սկսենք մեկ հոսպիտալի ձևավորումից, որը լինելու է Վարդենիսի տարածքում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ի վերջո Հայաստանի տարածքի առանձնահատկությունն է նաև, որ վտանգի պահին ազգ–բանակ խնդիրները կարողանան միասին իրականացնել:


Անդրադառնալով համագործակցությանը՝ նախարարը նշեց, որ նման քայլեր են կատարվել դաշնակից երկրների հետ, բայց այսքան ընդգրկուն երբեք չի եղել: «Դրա համար ես կխնդրեի, որ մատնանշեիք նաև թերություններ և ասեիք, թե մենք ինչի վրա ուշադրություն դարձնենք հետագայում»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ խոսքն ուղղելով գիտաժողովի մասնակիցներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել