Մի ծանոթ ունեմ, ով անհարմար պահերին իրավիճակից դուրս գալու նպատակով անիմաստ սկսում է կրկնել "նորմալ ա":
"Եռյակ/քառյակի" երեկվա հանրահավաքի հետ կապված.
- Հանրահավաքը հայտարարվեց բացված, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ չէր եկել Ազատության հրապարակ... Նորմալ ա:
- Րաֆֆի Հովհաննիսյանը կիսատ թողնելով ելույթը փորձեց առաջիկա քայլերի վերաբերյալ խորհրդակցել Ծառուկյանի ու Տեր-Պետրոսյանի հետ, սակայն նրան, մեղմ ասած, բանի տեղ չդրեցին... Նորմալ ա:
- Մյուս երկու "հրաշալիների" ցուցադրական արհամարհանքից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը չմասնակցեց հանրահավաքից հետո տեղի ունեցած երթին... Նորմալ ա:
Մի խոսքով, սթափ գնահատելով ստեղծված իրավիճակն ու առկա իրողությունները, կարել է միանշանակ պնդել. "Նորմալ ա":)))))))))


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել