Tert.am-ը գրում է․

Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքը, կարող է գնալ, կարող է՝ չգնալ հանրահավաքի և դրա համար որևէ մեկը որևէ մեկին չի կարող պիտակավորել: Tert.am–ի հետ զրույցում, ըստ էության, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանը (Ծաղիկ Ռուբո), ի պատասխան հարցի, թե կիսո՞ւմ է կայքերից մեկի հոդվածագրի այն կարծիքը, թե ով չմասնակցի հանրահավաքին, ապա «ճաք տված է»:

«Ճաք տված են, Ճաք տված չեն, ես ի՞նչ իմանամ, ով որ ասել է, նրան հարցրա,– ասաց Ռուբեն Գևորգյանը և ավելացրեց,– Ամեն մեկն իր կարծիքն ունի՝ կգնա, չի գնա, ո՞վ իրավունք ունի մարդուն վիրավորի, կամ էլ՝ չվիրավորի, կամ էլ՝ ինչ-որ պիտակներ կպցնի»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ում ևս ուղղել էինք նույն հարցը, ի պատասխան ասաց, որ այն անլուրջ է, այսինքն՝ «Ճիշտ չէ, չի սազում և պետք չէ ուղղել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել