Օրդ լավ սկսելու համար զարդուցիչի ձայնը քո սիրած այն երգը դիր, որ անհնար լինի չժպտալ, երբ արթնանաս։ Դե իսկ ուրախ ու առողջ կյանք ապրելու համար՝ միավորիր ահա այս 7 սովորությունները։
1 Մի բաժակ ջուր խմիր հենց արթանաս
Սա օրգանիզմդ կպաշտպանի ջրազրկումից, կլավացինի մարսողական համակարգի աշխատանքը։ Դու կսկսես այնպիսի փոփոխություններ նկատել, ինչպիսին մաքուր ու փափուկ մաշկն ու ավելի լավ մարսողությունն է։ Այն ավելի լավ ազդեցությունուն կթողնի, եթե դրան կիտրոն, կամ մեկ թեյի գդալ խնձորի քացախ ավելացնես։
2 Առնվազն մեկ ժամ մի՛ ստուգիր էլ.-փոստդ ու հեռախոսդ
Հեռախոսդ կողքի՞դ ես դնում քնելիս ու առավոտյան արթանանալով առաջին բանը, որ անում ես այն վերցնե՞լն է։ Սա այնքան էլ լավ սովորություն չէ։ Եթե դու զսպես քեզ ու արթնանալուց հետո առնվազն մեկ ժամ չստուգես էլ-փոստդ, կամ ֆեյսբուքյան հաշիվդ, ապա կնկատես, որ միտքդ ավելի մաքուր է, կենրոնացված ու հանգիստ։
3 Մտածիր մի այնպիսի բանի մասին, որի համար շնորհակալ ես
Սա օգնում է, որ ավելի դրական տրամադրվես ու առաջ շարժվես օրվա ընթացքում։ Եթե դու երեք և/կամ հինգ բան մտածես, շատ ավելի լավ։
4 Դուրս արի ու խորը շունչ քաշիր
Թոքերդ թարմ օդով լցրու, նույնիսկ, եթե դրսում ցուրտ է։ Սա ընդամենը 10 վայրկյան է տևում, սակայն այն քեզ հիշեցնում է, որ կենդանի ես ու շնչում ես։
5 Շարժիր մարմինդ
Պարտադիր չէ, որ նախաճաշից առաջ եռանդուն մարմնամարզությամբ զբաղվես, սակայն մարմինդ թեկուզ փոքր-ինչ շարժելը հրաշալի միջոց է արյան շրջանառությունը լավացնելու և օգանիզմին օգնելու, որ արթնանա։ Պարզապես մի քանի ձգումներ անելը նույնպես հրաշալի տարբերակ է։ Կամ էլ, միացրու քո սիրելի երգն ու պարիր այնպես, ասես ոչ ոք չի նայում։
6 Ժամանակ հատկացրիու առողջ նախաճաշին
Նախաճաշին իսկապես առողջարար ու իրական սնունդ կեր։ Ձու, կաթով վարսակ, կամ էլ կաթնամթերքը, հրաշալի տարբերակ են։
7 Բարձրաձայնիր համոզմունքներդ
Նայիր հայելու մեջ ու դրական ինչ-որ բան ասա։ Օրինակ՝
♦ Ինձնից գեղեցկություն ու ինքնավստահություն է ճառագում
♦ Իմ մարմնի ամեն մի բջիջ առողջ է և ուժեղ
♦ Ես ինձ լավ եմ զգում, երբ ինքս իմ մասին հոգ եմ տանում
Եթե ունեք այնպիսի սովորություն, որն օգնում է ձեզ առողջ ու երջանիկ լինել, կիսվեք մեզ հետ՝ ստորև մեկնաբանություն թողնելով։