Փարիզում անցկացվող Նորաձեւության շաբաթի ընթացքում Բիբերն ամբողջ ժամանակն անցկացրել է Քենդալ Ջենների հետ։

Բիբերն ու Սելենան միասին են Փարիզ ժամանել, եւ սեպտեմբերի 30-ին Ջասթինը Սելենային ասել է, որ պետք է ընթրի իր թիկնապահների հետ, որից հետո նրանք կարող են գնալ CR Fashion Book երեկությին։ Սակայն ինչպես պարզվել է՝ նա այդ երեկոն անցկացրել է Քենդալի հետ, ով ի դեպ, Գոմեսի մտերիմ ընկերուհին էր

Ըստ զույգին մոտ կանգնած աղբյուրի՝ այս հանգամանքը բարկացրել է Սելենային։

«Նա այնքան է բարկացել, որ անգամ փոխել է իր տոմսը եւ երկու օր շուտ մեկնել Լոս Անջելես։ Սելենան հայտարարել է, որ վերջ է դնում իրենց հարաբերություններին։ Ջասթինը դեռ պնդում է, որ ինքն ու Քենդալը պարզապես ընկերներ են, բայց Սելենան չի հավատում Բիերին։ Նա իրեն նվաստացած է զգում»։

Սելենանարդեն չի վստահում Ջեներին. նա անգամ օգոստոսի վերջին Բիբերի հետ հանգստանալիս նկատել է, որ Քենդալը Բիբերին հաղորդագրություններ է ուղարկում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել