Neonews.am-ը գրում է․

2014 թվականին գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է ֆրանսիացի գրող Պատրիկ Մոդիանոյին: Նրա անունը հայտարարել է Շվեդիայի ակադեմիայի քարտուղար Պետեր Էնգլունդը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: 

Մոդիանոն մրցանակին արժանացել է մարդկային անհատակ ճակատագրերը նկարագրելու և  օկուպացիայի ժամանակ մարդկային աշխարհը բացահայտելու համար: 
Հեղինակի գրքերի մեծ մասը հիմնված է նրա կյանքի ու Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայում կատարված իրադարձությունների վրա:

Պարգևատրման արարողությունը դեկտեմբերին կանցկացվի Ստոկհոլմում: Մրցանակակիրը կստանա նոբելյան մեդալ ու դրամական նվեր, որը կազմում է 10 միլիոն շվեդական կրոն (մոտ 1.5 միլիոն դոլար): 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել